Ինտրիգը կձգվի՞. Վարչապետի ընտրություններին Փաշինյանի մեջ «ապրելու» է նաեւ Կարեն Կարապետյանը

«Իրատես» թերթը գրում է. «Այո: Մինչեւ վերջին վայրկյանը: Վարչապետի անունը ՀՀԿ-ն հրապարակելու է ապրիլի 10-ին: Ունենալով մեկ շաբաթվա լուֆտ` մինչեւ վարչապետի ընտրություն: Նիկոլ Փաշինյանն այդ լուֆտից առաջ փորձում է գործուղվել Ազատության հրապարակ` կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետացումը, այդ ընթացքում ոչ միայն Ազատության հրապարակը, այլեւ իր լուսաբացներն ու «բարի երեկոները», բոլոր կարգի «բարեւ ձեզ»-երը հագեցնելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու մասին ասած երբեմնի մտքերով: Ինչու՞: Շատ պարզ: Առաջին հերթին իր իմիջի, հաջողելու դեպքում էլ` իրեն տրված խոստումների համար: Բան է, թե իրենց կոնգլոմերատը հաջողության հասնի, ինքը մաս կկազմի իշխանական կոալիցիայի` դրան հաջորդող բոլոր «հետեւանքներով»: Մի ժպտացեք: Քաղաքականության մեջ պետք է հաշվարկել ոչ միայն «ա, բ, գ..» պլանները, այլեւ «ալֆա-օմեգա» ողջ տիրույթը:

Մինչ կանցնենք Նիկոլի «օմեգային», նախ՝ այն մասին, թե ինչպես է պարզաբանելու իր վարչապետ դառնալու հակափաստարկը Սերժ Սարգսյանը (հասկանալի է, չէ՞, որ նա է լինելու «մեր միակը թյուրիմացաբար եւ մեր վերջինը ճակատագրով), այն է` ապագա վարչապետը: Այդ գործը` «նշանների լեզվով», Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է Ֆիդել Կաստրոյի մասին պատմած անեկդոտով (երբ մահամերձ Կաստրոյին ասում են` ժողովուրդը եկել է Ձեզ հրաժեշտ տալու, կոմանդանտեն հարցնում է` էդ ու՞ր է գնում ժողովուրդը, որ եկել է հրաժեշտ տալու), եւ ապա, շաբաթ օրը ՀՀԿ կանանց հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հարկ է համարել ասել, որ մինչեւ 2021 թ. տեղի ունենալիք համագումարն ինքը ՀՀԿ առաջնորդն է:

ՈՒ թե սրան էլ հավելում ենք Վահրամ Բաղդասարյանի բնորոշումը, որ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ առաջնորդ լինելուց, նաեւ «շարքային» ՀՀԿ-ական է, ասել է` ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի որոշմանը ենթակա անձ, ապա հասկանալի է դառնում, որ նա, կրկնելով Նիկոլին (գուցե ոչ իր հեռախոսը միացնելով), յուր ՀՀԿ-ին հիշեցնելու է, որ ինքը ժամանակին ասել է, թե հրաժարվում է այդ պաշտոնից: ՀՀԿ-ն համառելու է, եւ դա լինելու է ոչ թե ներկուսակցական «սինդրոմ», այլ ժողովրդավարական կուսակցության խորագնա որոշում: Ընդ որում, դա լինելու է ոչ այնքան կոնյունկտուրային, որքան համոզված որոշում` ՀՀԿ-ականների կողմից, անգամ Կարեն Կարապետյանի մտերիմ օլիգարխների, որոնցից «քերած» հարկերի հաշվին Կարեն Կարապետյանն ապահովում է իր յոթտոկոսանոց տնտեսական աճը: Ի դեպ, ՀՀԿ-ում, որը մեծամասնություն է, եւ նրան է պատկանում վարչապետ ընտրելու իրավասությունը, ոչ ոք չի պայքարում այլ վարչապետացուի համար: Այլ վարչապետացուի, այն է` Կարեն Կարապետյանի համար պայքարում են այլ կուսակցությունում, չնայած չի բացառվում, որ վերջին պահին հետ քաշվեն Նիկոլի գծագրած ճանապարհային քարտեզից` փողոցային պայքարից: Ասել է` «Ելքում» տեղի ունենա այն, ինչը, որպես օրինաչափություն, տեղի է ունենում հայաստանյան ընդդիմության հետ` միշտ: Նրանք բեկորվում են: Աղոթքով կամ առանց աղոթքի: Ինչ է անում, խոշոր հաշվով, Նիկոլն ամեն օր բավականին տպավորիչ թվեր ցույց տվող, տնտեսական բարձր աճ ապահոված Կարեն Կարապետյանի համար: Նա վերակերպավորում է վերջինիս իր միջոցով: Ապրիլի 17-ի ընտրություններին վարչապետի թեկնածու Նիկոլի մեջ «ապրելու» ու «պայքարելու» է նաեւ Կարեն Կարապետյանը: Եթե հավատանք «աղբյուրներին», ապա Կարեն Կարապետյանը Հայաստան վարչապետության է եկել Սերժ Սարգսյանի հորդորով. եթե ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ, ապա կդառնա նաեւ ապագա վարչապետ՝ իշխանության կրողը: Նիկոլը սա է անվերջ հիշեցնում իր հեռախոսի մեջ եղած Սերժ Սարգսյանի «տեսագրությամբ», որ դու, պարոն Սարգսյան, խոստում ես տվել, ուստի կատարիր խոստումդ: Որովհետեւ այլ` տպավորիչ, խարիզմատիկ մեկը Կարեն Կարապետյանի շրջապատից, ասենք` առողջապահության նախարարը (ասում են` պատրաստվում է առաջիկայում է՛լ ավելի զարմացնելու հայ հանրությանը, քան ծխելու դեմ պայքարն էր), հո չէ՞ր «հիշեցնելու» Սերժ Սարգսյանին, թե ինչ խոստում է տվել Կարապետյանին` բերելով Մոսկվայից: ՈՒ հիմա հարցերի հարցը մեկն է՝ կհաջողվի՞ Նիկոլին համախմբել ողջ ընդդիմությանը` փողոցային պայքարի համար: Չէ՞ որ ընդդիմությունը նույնպես խելացի է եւ հասկանում է` ով ում համար է պայքարում` «հանուն հայրենիքի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am