Սերմացուի «լվացման» գործ է բացահայտվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ 5 տարի առաջ 10 միլիոն դրամի յուրացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր Շիրակի մարզի Հովունի գյուղի 17 տարվա գյուղապետ Թելման Միրիջանյանը: Ըստ քրեական գործի՝ Միրիջանյանը բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողահարկ էր գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չէր մուտքագրել: Ավելին, կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու 6 մլն 200 հազար դրամ է յուրացրել: Հիմա էլ Շիրակի մարզի դատախազությունում կատարված հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշնանացան ցորենի սերմացուի ձեռք բերման ու բաշխման գործընթացի ժամանակ ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարը 2011–2016 թվականների ընթացքում «2010–2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31–ի N 1001–Ն որոշման շրջանակներում հատկացված սերմացուի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով Շիրակի մարզի հողօգտագործողների կողմից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ–ի հանդեպ կուտակել է 118, 8 մլն դրամի պարտք: Պարտքը մարելու համար ՊՈԱԿ–ը դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որ ՀՀ Շիրակի մարզպետարանից մոտ 130 մլն դրամ գումար բռնագանձեն, սակայն ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7–ի՝ «ՀՀ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011–2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015–2016 թվականների հատկացված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» պետական աջակցության ծրագրի շրջանակներում ձևավորված պարտքի հավաքագրման գործընթացը դադարեցվել է: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Հովունի համայնքը 2014–2016 թվականների ընթացքում առաջին վերարտադրության ցորենի սերմացուի դիմաց կուտակել է ընդհանուր մոտ 3,3 մլն դրամի պարտք: Նույն համայնքի բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների և պարտքերի մասին կազմված և համայնքի ղեկավարի կողմից կնքված ու ստորագրված ցուցակների համաձայն պարզվել է, որ համայնքի թվով 37 բնակիչների հատկացվել է ընդհանուր 21 հազար կգ սերմացու, սակայն համայնքի բնակիչները 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թելման Միրիջանյանին վճարել են ընդհանուր 892 հազար դրամ գումար, որը, սակայն համայնքի բյուջե չի մուտքագրվել: Համայնքի 11 բնակիչ սերմացուի դիմաց կուտակած շուրջ 752 հազար դրամի պարտավորությունները փոխհատուցել է բնեղենով՝ համայնքի ղեկավարին ցորեն են հանձնել, սակայն այն նույնպես փաստաթղթային ձևակերպում չի ստացել, իսկ դրանց իրացումից ստացված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել: Համայնքի 4 բնակիչ ընդհանրապես սերմացու չի ստացել, բայց նրանց անվամբ դուրս է գրվել 272 հազար դրամ արժողությամբ 1700 կգ սերմացու, որի արդյունքում նույնպես պարտքեր են կուտակվել: Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման միջոցով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 3–րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է քննություն: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am