Այսօր. Սերժ Սարգսյանն ընդդեմ մեծամասնության. կամ ով ում գործիքն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկելու է մի օրինագիծ, որով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը դնել վարչապետի ենթակայության ներքո: Խոսքն, իհարկե, ապրիլի 9-ից հետո ուժի մեջ մտնելիք մոդելի մասին է, որը գործելու է նոր վարչապետի նշանակումից հետո: Այս օրենսդրական նախաձեռնությունը հանրության մի շարք շրջանակներ գնահատում են իբրեւ Սերժ Սարգսյանի վարչապետության համար պատրաստվող, այսպես ասած, պատվանդան, երբ նրա ենթակայությանն են թողնվում իրավապահ-ուժային երկու առանցքային կառույց, որոնք, փաստորեն, թույլ կտան վարչապետ Սերժ Սարգսյանին վերահսկել ներքին ամբողջ դաշտը: Ավելին՝ հենց այդ փոփոխությունները տալիս են շատերի համար հիմք եզրակացնելու, որ վարչապետի պաշտոնին հավակնում է Սերժ Սարգսյանը, քանի որ հակառակ դեպքում հազիվ թե այդ կարեւորագույն լծակները դրվեին հնարավոր այլ վարչապետի ենթակայության ներքո:

Սա, իհարկե, ծանրակշիռ փաստարկ է, տրամաբանելու բավականին հիմնավոր ելակետ, հատկապես, որ ամենեւին անխուսափելի չէր այդ կառույցների այլ կարգավիճակը, մասնավորապես ներքին գործերի նախարարության ձեւավորումը, իսկ Ազգային անվտանգության ծառայության դեպքում էլ ուղղակի խորհրդարանի առաջ հաշվետվողական կարգավիճակի սահմանումը:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակը իսկապես երկիմաստ է, եթե նկատի առնենք այն, որ այդ կարեւոր լծակները ձեռքի տակ ունեցող վարչապետն ինքն էլ գտնվելու է խորհրդարանի մեծամասնության ձեռքի տակ: Այսինքն՝ վարչապետը ենթակա է այդ մեծամասնությանը, հաշվետու է այդ մեծամասնությանը՝ դե յուրե: Հետեւաբար, եթե դիտարկում ենք իրավիճակը այս տեսանկյունից, ապա ըստ էության ստացվում է, որ կա՛մ ոստիկանության ու ԱԱԾ կարգավիճակը արդեն դառնում է տեխնիկական խնդիր, եւ բոլոր դեպքերում, միեւնույն է, վերջին կամ առաջին խոսքը մեծամասնությանն է, կա՛մ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իրականում լինելու են Սերժ Սարգսյանի գործիքը հենց այդ մեծամասնության դեմ, այդ մեծամասնությանը կառավարման ներքո պահելու, վերահսկելի պահելու համար: Այդ պայմաններում, իհարկե, կարեւոր չէ, թե ումն է առաջին մանդատը կամ վերջին խոսքը, քանի որ առաջին եւ վճռական գործը կլինի ԱԱԾ-ինը կամ ոստիկանությանը: Ինտրիգը եթե կա, ապա այն կա՛մ հենց այդտեղ է, կա՛մ պարզապես որեւէ ինտրիգ էլ չկա, եւ մեծ հաշվով, սկզբունքային նշանակություն չունի, թե ում են ենթարկվում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Այլ կերպ ասած՝ այստեղ իրավիճակը ուշագրավ է ոչ թե իշխանություն-հասարակություն, այլ վարչապետ-խորհրդարանական մեծամասնություն տեսանկյունից: Սերժ Սարգսյան վարչապետի հենարանն իրականում լինելու է ոչ թե խորհրդարանական մեծամասնությունը, այլ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am