Սպարապետի ընտանիքը. նկարներ

Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է.  Վազգեն Սարգսյան     2310761231453990178 Wnews.am-ը ներկայացնում է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքը։  Սպարապետը ծնվել է Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։ Ապրում էին հինգ հոգով՝  հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները։ Վազգեն Սարգսյանը հայրը ծառայող էր, իսկ մայրը` Գրետա մայրիկը, ուսուցչուհի է եղել և դասավանդել է «Հայրենի բնություն» առարկան: Դպրոցում պատանի Վազգենին մի քանի անգամ «դասատուի տղա» են անվանել, ինչի համար էլ, ցանկացել է ուրիշ դպրոցում սովորել: Չէր ուզում իր և դասընկերների միջև խտրականություն դրվի: Դպրոցն ավարտել է ամենաբարձր գնահատականներով, շատ ինքնուրույն էր:  Ընտանիքից թաքուն  Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թողել՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ է ընդունվել։ 12651260_1170733419633839_9012734712022784480_n 29 Վազգեն Սարգսյանի  պապն առավոտից երեկո աշխատում էր հողամասում: Առավոտը վեցին արթանում էր ու գնում այգի: Բոլորին զարմանք էր պատճառում նրա մշակած այգին: Ասում էին՝ կարծես մաղով մաղված լինի:  Վազգենը միակ թոռն էր, որ այդպես հողը սիրում էր: Սիրում էր այդ աշխատանքը ու հաճույքով էր անում: Վազգեն Սարգսյանը դեռ մանկուց լիդեր է եղել եւ եղբայրներով փորձել են նմանվել հենց նրան: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, պատմում է.  «Եթե նա մի գիրք էր կարդում, ապա մենք  էլ հետեւել էինք նրան։ Սպարապետը միշտ սպորտային է եղել եւ ծանր է տարել պարտությունները։ Նա տարված էր  ֆուտբոլով: Նույնիսկ տան մեջ, մեր երեխաներին հավաքում ու ֆուտբոլ էր խաղում: Իմ սիրտը կանգնում էր, որ տները այդքան չարչարվել, վերանորոգել եմ, սեղանը քաշում էր ու սկսում էր երեխաների հետ տան մեջ ֆուտբոլ խաղալ»: 2   1 Սիրո թեմայով Սպարապետի ընտանիքում ծնողների մոտ չեն խոսել, քանի որ ամաչել են. եղբայրները սիրել են իրենց զգացմունքներն արտահայտել սիրային նամակներով եւ այդ առումով, ինչպես եղբայրն է պատմում, Վազհեն Սարգսյանը «գործի վարպետ էր». նրա նամակները կատարելություն էին: Վազգեն Սարգսյանի տուն թանգարանում  ցուցափեղկերից մեկի տակ ամուսնական մատանի է  դրված։  Վազգեն Սարգսյանի մայրական տատիկի նվերն է եղել։ Վազգեն Սարգսյանի նվերը մորական տատից Երբ Վազգենը չափահաս է դարձել, տատիկը նվիրել է՝ մտածելով, որ ինքն արդեն մեծ է ու չի հասցնի տեսնել նրա պսակադրությունը։ Բայց մատանին այդպես էլ իր նպատակին չծառայեց։ Ինչպես ինքն էր միշտ պատճառաբանում՝ ժամանակ չուներ։ Սպարապետը գրքույկ ուներ, որտեղ կարմիր գրիչով գրել էր, որ այս տարի որոշել է ամուսնանալ, իսկ նա, եթե ինչ-որ բան խոստանում էր, իր խոստումը պահում էր: Բայց… Vazgen Sargsyan Իր ինքնակենսագրականում Վազգեն Սարգսյանը գրել է. «… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։ Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։ Ուրի՞շ… էլ ասելու բան չմնաց։ Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն»։ 407978_444350872318602_1921975225_n Սպարապետի զարմիկների հիշողության մեջ նրա  կյանքի վերջին Նոր տարին է 1999 թվականը.« Ողջ գիշեր  տանն է մնացել . միշտ ինչ-որ մի տեղ էր լինում, ինչ-որ գործ էր ունենում: Այդ անգամ ողջ գիշերն ընտանիքի հետ անցկացրերց»: VAzgen-Sargsyan-Karlen-12 Սպարապետի մայրը՝ Գրետա մայրիկը պատմում է, որ որդին չի սիրել նշել իր ծննդյան օրերը. «Ասում էր, ծնունդը մայրերինն է, երեխեքինն է, տղամարդուն ծնունդ չկա ու թույլ չէր տալիս նշել: Գալիս հավաքվում էինք, մենք մեզնով, առանց իրեն նշում էինք: Ինքն այդ ընթացքում իր գործերն էր անում՝ հազար գործ ուներ: Հետո, ուշ ժամի նոր տուն էր գալիս»: 74864 Գրետա Մայրիկի երազանքն էր, որ որդին երեխա ունենար. «Թոռնիկ ունենայի, էս տունը նրա տունն է, հիմա գոնե այդ երեխաները այստեղ թռթվռային, խաղային, իմանայի, որ ինքը կա: Չկա…»:   484024_444350425651980_2122145396_n   VAzgen-Sargsyan-Karlen-17 վ «Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա». Վազգեն Սարգսյան վվ 34567

դիտվել է 1182 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am