Հայ-թուրքական սեղանը շրջվեց. Էրդողանը մնաց արձանագրությունները ձեռքին

Ահա եւ վերջ: Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կարելի է պատմություն համարել՝ ձախողված պատմություն: Երեկ իր պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին: Հարցը երեկ քննարկվեց Ազգային անվտանգության խորհրդի նիստում և միաձայն հավանության արժանացել: Սարգսյանը շեշտել է, որ Թուրքիան ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ չունեցող նախապայմաններ․ - «Անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որևէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու և ուժի մեջ մտնելու համար, այլև որևէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել»: Հիշեցնենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում։ Արձանագրությունների ստորագրումից հետո, սակայն, պաշտոնական Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել՝ դրանց վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Պաշտոնական Երևանը, մինչդեռ, հակադարձում էր՝ արձանագրություններում որևէ նախապայման նշված չէ: «Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ո՛չ հզոր ռազմական, ո՛չ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք և գործելու ենք միայն ի շահ մեր պետության և մեր ժողովրդի»,  երեկ ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է արտաքին գործերի նախարարին այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ համաձայնագրերով ստանձնած որևէ պարտավորություն, նրա խոսքով, Հայաստանի համար իրավական նշանակություն չի ունենա: Հայաստանը, ասել է Սարգսյանը, իր մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է  արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: Գործընթացի ցանկացած՝ դրական թե բացասական, հանգուցալուծման, դեպքում նրա կարծիքով, Հայաստանը կշահեր: «Կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը միջև վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս ոչ Հայաստանի գործելաոճում: Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք: Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որևէ պետություն, որն ունենա այլ կարծիք: Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները», - ասել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովուրդների շահերից․ - «Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետևից՝ հույս չունենալով, որ որևէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Անկարային հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: 2009-ին ստորագրված արձանագրությունները Սերժ Սարգսյանը 2010-ին ուղարկեց խորհրդարան՝ վավերացման: Արձանագրություններն ընդգրկվեցին Ազգային ժողովի մեծ օրակարգում, սակայն 5 տարի հետո Սարգսյանը դրանք ետ կանչեց՝ պատճառաբանելով, որ Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում, իսկ Թուրքիայի իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը, Անկարան աղավաղում է արձանագրությունների տառն ու ոգին և շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում: Արձանագրությունները առ ոչինչ դարձնելը վերջին քայլն էր, որ մնացել էր Հայաստանին: Պարզ էր, որ պաշտոնական Երեւանը չէր կարող տարիներով սպասել Էրդողանի բարեհաճությանը: Հայաստանը, այսքան տարի սպասում էր Անկարայի քայլին, որը չեղավ: Հիմա էլ, Սերժ Սարգսյանը, վերջնականապես չի այրել կամուրջները, թողել է ապագային, բայց՝ հասկացնելով, որ քայլն արդեն պետք է լինի Անկարայի կողմից: Թուրքիայից արդեն կան առաջին արձագանքներ՝ երեկ Սերժ Սարգսյանի կայացրած որոշմանի առիթով: Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ, «Արմենպրես»-ին ասել է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Նա ընդգծել է, որ արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն, ինչն արդեն հստակ էր: «Արձանագրությունները Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարություններից անմիջապես հետո արդեն սպանվել էին և վերածվել դատարկ թղթի կտորի: Չեմ կարող ասել, թե երբ կձևավորվի անհրաժեշտ կամք՝ կանգնելու արձանագրությունների հետևում: Մարդկության պատմությունը լի է նման հարյուրավոր, անգամ հազարավոր բաց թողնված հնարավորություններով: Սա էլ մի մեծ հնարավորություն էր, որը բաց թողնվեց… Մեզ մնում է միայն ասել՝ ափսոս, և կրկնել՝ Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ»,- ասաց Աքչամը: Թամար Բագրատունի

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am