Սամվել Բաբայանի ծննդյան օրն է

Այսօր՝ մարտի 5–ին, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ծննդյան օրն է։ Սամվել Անդրանիկի Բաբայան (ծ. մարտի 5, 1965) նախկին ԼՂՀ գլխավոր հրամանատար։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996 թ.), Արցախի հերոս (1997 թ.):

  • 1972-1982 թթ Ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ):
  • 1983-1985 թթ Ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում:
  • 1988 թ. մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին:
  • 1989-1991 թթ. Եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, հանդիսացել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ:
  • 1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառով, ԽՍՀՄՆԶ (Ներքին Զորքեր) հրամանով ձեռբակալվում և 6 ամիսից շատ պահվում Բաքվի բանտերից մեկում:
  • 1992-1993 թթ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը:
  • 1992-1994 թթ մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին:
  • 1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին:
  • 1992 թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ:
  • 1992 թ. օգոստոսից մինչև 1993 թ. ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ:
  • 1993 թ. ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր՝ Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար:
  • 1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար:
  • 1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար: Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր:
  • 1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ:
  • 1992-1995 թթ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
  • 1995-1999 թթ.եղել է կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ:
  • Ներկայումս Ս. Բաբայանը պաշտոնաթող գեներալ է։ 2017թ. մարտի 22-ին Սամվել Բաբայանը շինծու մեղադրանքով ձերբակալվել է և ապա դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am