Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Ազգային ժողովը քննարկելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ ս․թ․մարտի 2-ին 90 կողմ ու 10 դեմ ձայնով նրան ընտրեց ՀՀ նախագահ։ Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները, մասնավորապես առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը։ Թեև բազմաթիվ հարթակներում հնչեցվել էր հանրության պահանջը՝ հրապարակելու Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու պահը հավաստող փաստաթուղթը, Ա․Սարգսյանը ներկայացրեց ընդամենը տեղեկանք՝ տրված ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, ինչն ընդամենը վկայում է նրա ՀՀ քաղաքացի լինելու մասին և չի կարող փոխարինել Մեծ Բրիտանիայի պետական մարմնի կողմից տրված փաստաթղթին, որը կարող էր լինել միակ արժանահավատ ապացույցը։ Այս փաստաթղթի բացակայության պարագայում ավելի են խորանում քաղաքացիության ցենզը չբավարարելու հետ կապված հանրության կասկածները, ինչպես նաև  բացահայտ կերպով դրսևորվում է Արմեն Սարգսյանի քամահրական ու անհարգալից վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և քաղաքացիների նկատմամբ։ Հարկ է հիշել, որ 2008-ին կեղծված ընտրություններով և առնվազն 10 մարդու կյանքի գնով իշխանության եկած և 2013-ին կեղծված ընտրություններով ՀՀ նախագահի  պաշտոնը պահած Սերժ Սարգսյանն, իր և իր կուսակցության իշխանությունը վերարտադրելու և ամրապնդելու նպատակով, նախաձեռնեց ՀՀ Սահմանադրության փոփոխություն և 2015-ին կեղծեց նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ ապահովելով ՀՀԿ-ի կայուն մեծամասնությունը խորհրդարանում։ Ուստի, թերևս օրինաչափ է, որ այս պայմաններում ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն հնարավոր է համարում արհամարհել ՀՀ գործող սահմանադրությամբ առաջադրված պահանջները և ամեն գնով հայտնվել ՀՀ բարձրագույն պաշտոնին։ Հարկ ենք համարում  նկատել նաև, որ Ազգային ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունն իր քվեարկությամբ փաստեց, որ չի հարգում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հերթական անգամ առաջնորդվում է ոչ թե օրենքի պահանջով, այլ՝ տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությամբ, ինչը պայմանավորված է անձնական և կլանային նեղ շահերով։ Արձանագրում ենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդի կողմից ուղղակիորեն կամ ԱԺ կողմից ընտրվելու  վերաբերյալ սահմանադրական կազուսը և դրան առնչվող սահմանադրական նորմերի կամայական մեկնաբանումները արդեն իսկ հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության նոր նախագահի ընտրության սահմանադրականությունը։ Սրան հավելվում է այն փաստը, որ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից ընտրված Արմեն Սարգսյանը ստանձնում է նախագահի պաշտոնը՝ խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ սահմանված քաղաքացիության հետ կապված պահանջը՝ ողջամիտ կասկածներ հարուցելով իր լեգիտիմության նկատմամբ և հարցականի տակ դնելով Սահմանադրության երաշխավոր լինելու իր հիմնական գործառույթի ապահովումը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հանրային լրագրության ակումբ Իրավունքի և ազատության կենտրոն   Հայտարարությունը բաց է միանալու համար

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am