ՀՅԴ-ն ներքին կարգով կիմանա վարչապետի անունը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջարկի ՀՀԿ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այս մասին նշեց ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը: «Մենք կքննարկենք կոնկրետ անձի հետ կապված հարցը», - նշեց նա։ Դիտարկմանը, թե արդյոք ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից բացի այլ անձի էլ է տեսնում որպես վարչապետի թեկնածու, Ռուստամյանն ասաց. «Մենք նման իրավունք չունենք, այդ հարցը Հանրապետականների դաշտում է գտնվում։ Նրանք պետք է առաջադրեն և իրենք ունեն այդ իրավունքը, որ քննարկեն իրենց մեջ և կատարեն առաջադրումը, որից հետո ճիշտ կլինի, որ Դաշնակցությունն իր խոսքն ասի։ Ընթացակարգը կոալիցիոն հուշագրով հենց այդպես է նախատեսված և մենք չենք պատրաստվում շեղվել դրանից»։ Նա կարծում է, որ արդեն ապրիլի 9-ին մոտ, երբ կավարտվեն ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իշխանական կոալիցիայում ՀՀ վարչապետի թեկնածուի շուրջ առաջին քննարկումները տեղի կունենան: «Կոալիցիայի հուշագրով նախատեսված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, բայց բնական է՝ իրենք պետք է ներկայացնեն թեկնածուին, և կոալիցիան պետք է այդ հարցը քննարկի: Սա տեղի կունենա ապրիլի 9-ին մոտ: Մենք, կարծում եմ, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի»,- նշեց Ռուստամյանը: Ռուստամյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։ Միևնույն ժամանակ Ռուստամյանը նկատեց, որ համակարգում փոփոխությունները փաստում են՝ միապետական կառավարում այլևս չի լինի։ «Համակարգն այնպես էր փոխվում, որ նույն Սերժ Սարգսյանը չի ունենալու նույն իրավասությունները, ինչ՝ նախագահ Սերժ Սարգսյանը», - ասաց նա։ «Դեռ նոր ընտրված նախագահն էլ պետք է ստանձնի իր լիազորությունները, որովհետև նա էլ պետք է մասնակցի այդ պրոցեսին»,- ասաց պատգամավորը : Արմեն Ռուստամյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ իրենք մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանան վարչապետի թեկնածուի անունը: Հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստ է ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածություն ևս քննարկել, Ռուստամյանն ընդգծեց, որ պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածություն, որ կառաջարկի Հանրապետական կուսակցությունը: Լրագրողներից մեկի  դիտարկմանը, թե խորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում քննարկված օրինագծերում առաջարկվող փոփոխությունները մեծամասամբ ուղղված էին վարչապետի դերի բարձրացմանն ու ըստ էության հանրապետության համար կարևոր հարցերի մասին որոշում կայացնելու է ՀՀ վարչապետը, արդյոք այս պայմաններում կարելի է խոսել ոչ միապետական կառավարման համակարգի մասին, Ռուստամյանը նկատեց. «Լիազորությունները, որ ուներ նախագահը, բաշխվել են։ Ապակենտրոնացում է տեղի ունեցել՝ մի մասը խորհրդարանին, մի զգալի մասը՝ կառավարությանը, մի մասն էլ անկախ դատական իշխանությանն է անցել։ Վարչապետը, բնականաբար, որոշակի լիազորություններ ունի։ Ճյուղերի տարանջատումը երաշխավորող համակարգ է, որտեղ ամեն մեկը վերահսկման ֆունկացիա է իրականացնելու»։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am