«Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են

Լոս Անջելեսի Dolby թատրոնում ավարտվել է 90-րդ հոբելյանական «Օսկար» մրցանակաբաշխությունը,որի գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացել է մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը (The Shape of Water): Գիլերմո դել Տորոն «Օսկարի» է արժանացել նաև որպես լավագույն ռեժիսոր։ Նրա ֆիլմը նվաճել է ևս մեկ մրցանակ՝ կոմպոզիտորի լավագույն աշխատանքի համար։ Մրցանակը ստացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան։ «Լավագույն» դերասանուհին  Ֆրենսիս Մաքդորմանդն է, ով խաղացել է գլխավոր հերոսուհու դերը «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» դրամայում։ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գերի Օլդմենը «Մութ ժամանակներ» (Darkest Hour) ֆիլմում դերակատարման համար։ Ամերիկացի Սեմ Ռոքուելը դարձել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմում խաղալու համար։ Ավելի վաղ Ռոքուելը նույն դերի համար արժանացել էր ԱՄՆ դերասանների գիլդիայի, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

 
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը նվաճել է Էլիսոն Ջեննին «Տոնյան ընդդեմ բոլորի» (I, Tonya) ֆիլմում դերակատարման համար։ «Լավագույն օտարալեզու» ֆիլմ է ճանաչվել Չիլիից Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը» (Una mujer fantástica)։ «Լավագույն երգ» անվանակարգում մրցանակը նվաճել է Remember Me ստեղծագործությունը՝ Pixar ստուդիայի «Կոկոյի գաղտնիքը» (Coco) մուլտֆիլմից։ «Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ» անվանակարգում հաղթել է Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» ֆիլմը։ Բեմ է բարձրացել ճապոնացի դիմահարդար Կազուհիրո Ցուձին։
«Կոստյումների լավագույն դիզայն» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Փոլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թելը» (Phantom Thread) ֆիլմին։ Ոսկե արձանիկը հանձնվել է ամերիկացի դիզայներ Մարկ Բրիջեսին։ Ռեժսոր Ջորդան Փիլի «Հեռացի՛ր» (Get Out) ֆիլմը «Օսկար» արձանիկ է ստացել «Լավագույն օրիգինալ սցենարի» համար։ «Լավագույն հարմարեցված սցենար» անվանակարգում մրցանակ է նվաճել իտալացի Լուկա Գուանդանինիոյի «Կոչիր ինձ քո անունով» (Call Me by Your Name) ֆիլմը։ Կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի «Սայրով վազողը 2049» (Blade Runner 2049) ֆանտաստիկ ֆիլմը պարգևատրվել է լավագույն օպերատորական աշխատանքի համար։ «Օսկար» արձանիկ է ստացել 68-ամյա բրիտանացի օպերատոր Ռոջեր Դիկինսը։ «Կոկոյի գաղտնիքը» (Coco) անիմացիոն ֆիլմը «Օսկար» է նվաճել «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում։ Pixar ստուդիայի ֆիլմը պատմում է մեքսիկացի տղայի արկածների մասին, ով գաղտնի երազում է երաժիշտ դառնալ և մի անգամ զարմանալիորեն հայտնվում է Մեռյալների աշխարհում։ «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակագում հաղթանակը բաժին է հասել «Թանկագին բասկետբոլ» (Dear Basketball) ֆիլմին։ Ռուսաստանում դոպինգի սկանդալի մասին Բրայան Ֆոգելի «Իկարուս» (Icarus) վավերագրական ֆիլմը նույնպես արժանացել է «Օսկար» մրցանակի։
 

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am