Երեկ՝ մարտի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին ժամը 23:30-ի սահմաններում դանակով զինված ներս է մտել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկը և դանակի մի քանի հարված է հասցրել նույն տան բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խաչատրյանի թիկունքի հատվածին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խուբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Այվազյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Խաչատրյանին, ով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Մելքոնյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մելքոնյանը ժամը 23:00-ի սահմաններում մտել է Հ. Խաչատրյանի տուն, գողություն կատարելու նպատակով:
Մանրամասները՝ այստեղ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը