Հրապարակ օրաթերթը գրում է.
Կառավարության փոփոխությանն ընդառաջ, պաշտոնների նոր հավակնորդներ են ի հայտ գալիս։ Նրանցից ոմանք անգամ իրենք են լուրեր տարածում, թե նշանակվելու են այս կամ այն պաշտոնում։
Նրանց թվին է պատկանում նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, որը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է։ Նա իր մտերիմներին ասել է, թե առողջապահության նախարարի պաշտոնում քննարկում են նաեւ իր թեկնածությունը, եւ անգամ կարծիք է հայտնել, որ եթե ժամանակին իր մտերիմ Արմեն Մուրադյանին վստահել են այդ պաշտոնը, ինչո՞ւ չեն կարող այս փուլում էլ իրեն վստահել։ Չնայած ասում են, որ վարչապետի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ տարեվերջ որեւէ փոփոխության չգնալ կառավարության կազմում, եթե փոփոխություններ արվեն, ապա կփոխվեն միայն երկրորդ էշելոնի պաշտոնյաները՝ փոխնախարարներ, վարչության պետեր։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը