Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տրամաբանական է համարում մարտի 1-ին ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը։ «Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները բերեց քաղաքական օրակարգ եւ նախագահի պաշտոնը թողնելուց առաջ հայ-թուրքական արձանագրությունները հանեց քաղաքական օրակարգից։ Կարծում եմ, որ սրանով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները սպառված չեն, այդ արձանագրություններն արդեն ակտուալ չեն ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյուններից, որոնք նախաձեռնվել էին 10 տարի առաջ։ 10 տարի առաջ մենք գործ ունեինք այլ տարածաշրջանի, այլ Թուրքիայի եւ այլ միջազգային իրավիճակի հետ։ Այսօրվա իրավիճակից այդ իրավիճակն էապես տարբերվում է, եւ տրամաբանական է, որ հենց այս փուլում, ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններից մեկ օր առաջ եւ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ մենք մուտք գործեցինք 2018թ․ գարուն առանց այդ արձանագրությունների»,- ասաց քաղաքագետը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը