ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքը/տեսաշար/

Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը: Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Արմեն Սարգսյանը ստացել է 90 կողմ, 10 դեմ ձայն:

Արմեն Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին:  Wnews.am-ը  ներկայացնում է   Արմեն Սարգսյանին եւ նրա ընտանիքը։ Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:
1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր: 1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: 1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը: 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Նկատենք, որ Արմեն Սարգսյանը մտերիմ է Ուելսի արքայազն Չարլզի հետ։ Արմեն Սարգսյանը 2010-ին նախաձեռնեց «Երեւան, իմ սեր» նախագիծը, որի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմական-մշակութային ժառանգության պահպանումն է: Ծրագիրը մեկնարկել էր Վինձորի թագավորական դղյակում տեղի ունեցած աննախադեպ ընդունելությամբ, որը կազմակերպվել էր Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ համատեղ եւ որին ներկա էին Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայ եւ այլազգի բարերարներ ու գործարարներ: Արմեն Սարգսյանն ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Նրա կինը՝ Նունե Սարգսյանը, նախկին լրագրող է, այժմ էլ հեքիաթագիր։ Հենց ամուսինն է նրան համոզել հեքիաթներ գրել։ Ամուսինները ծանոթացել են  դպրոցում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։ «Նա իմ առաջին ու միակն սերն է»,- Daily Mail-ին տված հարցազրույցում անկեղծացել է Նունե Սարգսյանը։ «Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածքները։ Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմել է Նունե Սարգսյանը։ Նունե և Արմեն Սարգսյանները դպրոցական տարիքում մասնակցել են «Երիտասարդ կոմունիստների» կոնֆերանսին, որը շատ ձանձրալի է եղել ու Նունեն Արմենին ու մի քանի այլ աշակերտների հրավիրել է իրենց տուն։ Արմենը տպավորվել է Նունեի հայրիկի գրադարանով, ով լրագրող էր։ Արմենը  խնդրել է գիրք վերցնել գրադարանից, ինչը դեմ էր կանոններին, քանի որ հայրը չէր սիրում գրքեր տալ ուրիշներին։ Նունեն վախենալով հոր բարկությունից, որ Արմենը կարող է վերցրած գիրքը չվերադարձնել, դպրոցում գտել է նրան, որպեսզի հետ վերադարձնի գիրքը։ «Ահա այսպես սկսվեց մեր ընկերությունը»,-ասել է Նունեն։ Դպրոցն ավարտելուց հետո նրանք ընդունվել են համալսարան, Արմենը՝ ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ Նունեն՝ լեզուների։ Ավարտելուց հետո Արմենին առաջարկվում է պաշտոն Քեմբրիջի համալսարանում։ «Նրան տարբեր համալսարաններից հրավիրել էին 13 անգամ՝ մինչև կոմունիստները թույլ տվեցին»,-ասել է Նունեն։ 1984թ․-ին երբ Արմենն արդեն ժամանել էր Մեծ Բրիտանիա, նա և Նունեն արդեն ամուսնացած էին ու ունեին 2 որդի՝ այժմ արդեն 38-ամյա Վարդանն ու 34-ամյա Հայկը։ Նունեն նշել է, որ գիտնականների կանանց չէր թույլատրվում ամուսինների հետ մեկնել արտերկիր։ Մոսկվան թույլ է տվել այցելել ամուսնուն 1985թ․-ին՝ միայն 1 ամսով։ «Ես 30 տարեկան էի, երբ ժամանեցի Լոնդոն։ Դա առաջին անգամ էր, որ ես արտերկրում էի։ Ես սիրահարվեցի Լոնդոնին։ Ես ու Արմենն ասացինք՝ եթե միայն կարողանայինք ապրել այստեղ մեր ողջ կյանքում»,-ասել է Նունեն, քանի որ այդ ժամանակ դա անհնարին էր թվում։ 1991թ․-ին կոմունիստական վարչակարգի փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի առաջին ընտրված նախագահը խնդրել է Արմենին՝ այդ ժամանակ ականավոր ակադեմիկոս, դեսպանատուն բացել Լոնդոնում։ Եվ 1992թ․-ին Նունեն ու տղաները միացել են Արմենին Լոնդոնում։ Մի քանի տարի դեսպան լինելուց հետո՝ 1996թ․-ին, Արմեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։ 2 տարի Նունեն եղել է Լոնդոնում, որտեղ նրանց տղաները սովորում էին դպրոցում, ու Երևանում՝ ամուսնու հետ։ Վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Արմեն Սարգսանը 1998թ․-ին դեսպան է դառնում երկրորդ անգամ։ Այնուհետ Արմեն Սարգսյանը հրաժարվում է պաշտոնից ու կենտրոնանում այլ ծրագրերի վրա։ 2013թ․-ին Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակվում արդեն երրորդ անգամ։ Նունեն հպարտությամբ պարբերականին ցույց է տվել թագուհու և Արմեն Սարգսյանի նկարը ու պատմել, որ թագուհին Արմեն Սարգսյանին ասել է․«Արմե՛ն, դու բոլոր դեսպանների չեմպիոնն ես։ Սա արդեն երրորդ անգամ է, որ վերադառնում ես մեզ մոտ»։ Ամուսնու աշխատանքի կողքին Նունեն գտել է իր սեփական ստեղծագործական ուղին։ Նա երեխաների համար հրապարակել է 14 գրքեր։ Նունեն, երբ զբաղված չէ ստեղծագործելով կամ դեսպանի կնոջ պարտականությունները կատարելով, սիրում է լինել իրենց շան ու թոռնիկների հետ, ովքեր Վարդանի ու նրա ամերիկացի կնոջ երեխաներն են։ Արմեն Սարգսյանի որդին՝ Վարդանը, ղեկավարում է իր սեփական կիբերանվտանգության ընկերությունը, Հայկն աշխատում է հոր հետ։ Ի դեպ, նախորդ տարի Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում։

դիտվել է 730 անգամ
Լրահոս
Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am