Քիմիական զենք, «մարդասիրական հրադադար», «Ձիթենու ճյուղ» գործողություն ու անմեղ զոհեր. գերտերությունների խաղը Սիրիայում

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է, որ Դամասկոսի արվարձանում ռազմական գործողություններն ու սպանությունները շարունակվում են, չնայած Ռուսաստանի հավաստիացումներին, թե պատրաստվում են Արևելյան Գուտայում մարդասիրական նպատակներով հրադադար հաստատել: «Սիրիական ռեժիմն ու նրա ռուսաստանյան և իրանական օգնականները շարունակում են հարձակումները Արևելյան Գուտայում՝ չնայած հրադադարի ռեժիմին, որը սահմանվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչով»,- փետրվարի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը: «Ռեժիմը պնդում է, թե պատերազմում է ահաբեկիչների հետ, փոխարենն օդային, հրետանային, հրթիռային հարձակումներով ահաբեկում է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների: Ռեժիմի կողմից որպես զենք քլոր գազի օգտագործումն ավելի է մեծացրել քաղաքացիական բնակչության տառապանքները»,- հավելել է պետքարտուղարության մամլո խոսնակը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին ասել է, որ Պուտինը «մարդասիրական դադար» է հայտարարել Արևելյան Գուտայում, որը պետք է ուժի մեջ է մտնել փետրվարի 27-ից: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել, պահանջելով անհապաղ հրադադար սահմանել Սիրիայում, որը պետք է տևի մեկ ամիս՝ հումանիտար օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանելու հնարավորության համար: Բանաձևը հաջորդել է Արևելյան Գուտայում օրեր տևած ռմբակոծություններին, որոնց հետևանքով, ըստ իրավապաշտպանների, ավելի քան 500 մարդ է զոհվել: Օդային հարձակումներին մասնակցում է ռուսական օդուժը, որն աջակցում է սիրիական կառավարական ուժերին: Սիրիայում մեկամսյա զինադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողության վրա ազդեցություն չի ունենա: Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չի տարածվում ահաբեկչության դեմ պայքարին միտված գործողությունների վրա: «Թուրքիայի ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին: ՄԱԿ-ի որոշումը չի կարող ազդել գործողության վրա, և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,-նշել է Բոզդաղը: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին մեղադրում է իր սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենք կիրառելու և իր ժողովրդի «դահիճը» լինելու մեջ: Երկու օր առաջ, նշենք, որ միջազգային մամուլը հաղորդեց, թե Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել Արևելյան Ղուտայում: Մասնավորապես BBC-ն՝ հղում անելով տեղի ոչ կառավարական կազմակերպություններին հայտնեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավիացիան քիմիական հարված է հասցրել Արևելյան Ղուտայում։ Սիրիա-ամերիկյան բժշկական միության տվյալներով, որի աշխատակիցները գտնվում են Արևելյան Ղուտայում, տեղի հիվանդանոց է տեղափոխվել 14-16 մարդ՝ քիմիական նյութով թունավորման նշաններով։ Ըստ ամենայնի՝ խոսքը քլորի մասին է։ Քիմիական հարձակումից տուժել էին տղամարդիկ, կանայք և երեխաներ։ Հայտնի է, որ Արևելյան Ղուտան գտնվում է ռուսական և սիրական ավիացիաների ռմբակոծությունների ներքո։ Վերջին շաբաթվա ընթացքում ավիահարվածների զոհն է դարձել մոտ 500 խաղաղ բնակիչ, ներառյալ 121 երեխա։ Օրերս հայտարարվեց, որ Մոսկվան խստորեն կխափանի Սիրիայում քաղաքական գործընթացը խաթարելու փորձերը: Ռուսաստանը հուսով է, որ Սիրիայում հակակառավարական ուժերի արտասահմանյան հովանավորները կապահովեն այդ ուժերի կողմից հրադադարի պահպանումը, նշեց ՌԴ ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում զինադադարի վերաբերյալ թիվ 2401 բանաձևի ընդունման կապակցությամբ։ Պաշտոնական Մոսկվան նշեց, որ ռուսաստանյան կողմը Քուվեյթի և Շվեդիայի պատվիրակությունների կողմից նախապատրաստված փաստաթուղթը հավանության է արժանացրել՝ «ղեկավարվելով Սիրիական Արաբական Հանրապետության խաղաղ բնակչության հումանիտար զրկանքները թեթևացնելու խնդիրներով և հաշվի առնելով բազմօրյա լարված քննարկումներից հետո մեր հիմնական դիտողությունները տեքստում արտացոլելը»։ ՌԴ ԱԳՆ-ում սկզբունքորեն կարևոր են համարում, որ հաջողվել է չթույլատրել զինադադարի սահմանման ոչ իրատեսական սխեման հավանության արժանացնելը, «այժմ փաստաթուղթը հենց հակամարտության կողմերին դրդում է ռազմական գործողությունների դադարեցմանը»։ «Հասկանալի է, որ Նյու Յորքից կարգադրագրերով, առանց հակամարտող սիրիական կողմերի որոշակի պայմանավորվածությունների կրակի դադարեցում չի լինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Հուսով ենք, որ հակակառավարական զինված կազմավորումների արտասահմանցի հովանավորները, վերջապես, կկատարեն «տնային աշխատանքի» իրենց մասը և կապահովեն իրենց հովանավորյալների կողմից մարտական ակտիվության դադարեցումը՝ ի շահ հումանիտար շարասյունների շուտափույթ և անվտանգ անցման,- նշել են նախարարությունում՝ հավելելով. «Դրան ուշադիր կհետեևենք»։ «Կարող է պատահել, ինչ-որ մեկը դա չի իմացել կամ դիտմամբ անտեսել է, բայց զինյալների հետ Արևելյան Ղուտայում հրադադարի մասին բանակցություններ վարվել են, սակայն նրանք մերժել են նրանց առաջարկված բոլոր տարբերակները,- հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում։ Ավելին՝ նրանք հրաժարվել են իրենց հսկողության տակ գտնվող շրջաններից բաց թողնել խաղաղ քաղաքացիներին, որոնց օգտագործում են որպես «կենդանի վահան», խոչընդոտում էին մարդասիրական միջանցքների աշխատանքը»։ Մոսկվայում բավարարված են այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ուղղությամբ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի աշխատանքը։ «Դիմելով ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունմանը՝ խստորեն կխափանենք լրացուցիչ հակառուսական և հակասիրիական հիստերիա հրահրելու և քաղաքական կարգավորման գործընթացը տապալելու փորձերը. այն Սոչիի՝ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքներով նոր շունչ է ստացել», – հատուկ ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։ Իր հերթին Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պետք է ապահովեն Սիրիայում լարվածության թուլացումը: Եվրամիության երկրների արտգործնախարարների պլանային հանդիպման օրակարգում է նաև Սիրիայում տիրող իրավիճակը: «Ես և նախարարները շատ անհանգստացած ենք Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմամբ: Աստանայի բանակցություններում երաշխավորություն ստանձնած Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հատուկ պատասխանատվություն են կրում Սիրիայում տիրող լարվածությունը թուլացնելու, այլ ոչ թե մեծացնելու համար», հայտնել է Մոգերինին: Լրագրողի հարցին, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերում Թուրքիայի զինված ուժերի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությանը, Մոգերինին պատասխանել է. «Մենք արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն այդ հարցում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ» 57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am