Ովքեր են «դասալիքները»

Այսպիսով՝ Ազգային ժողովում  իրականություն դարձավ պատմական քվեարկություն, առաջին անգամ Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում ներկայացված թեկնածուն ընտրվեց ոչ թե ժողովրդի ուղիղ քվեարկության արդյունքում, այլեւ պատգամավորների։ Սա նոր Սահմանադրությամբ կերտված խորհրդարանական կառավարման պահանջներից է։ Կոալիցիոն կուսակցությունների կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի ընտրության արդյունքները, սակայն, անակնկալ մատուցեցին։ Չնայած, որ նրան միաձայն քվեարկելու պատրաստակամություն էին հայտնել ՀՀԿ, ՀՅԴ , ինչպես նաեւ Ծառուկյան խմբակցությունը։ «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,- օրեր առաջ հայտարարել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին: Առաջին փուլով ՀՀ նախագահ ընտրելու համար, հիշեցնենք, որ անհրաժեշտ էր 79 ձայն: Իշխող ՀՀԿ-ը խորհրդարանում ունի 58, նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 7, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 մանդատ: Այսօր փակ-գաղտնի քվեարկության արդյունքում պարզվեց, որ նախագահի ընտրություններին մասնակցել է 105 պատգամավորներից 101-ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր,90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: Քվեարկությանը չմասնակցած պատգամավորներն են` Գագիկ Ծառուկյան, Լուիզա Սարգսյան, Սասուն Միքայելյան ու Էդմոն Մարուքյան։ Ստացվում է, որ Արմեն Սարգսյանին երեք այսպես կոչված յուրային է դեմ քվեարկել, քանի որ ինքը հոգանոց Ելք խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են 7 պատգփաստոր։ Խորհրդարանի դահլիճում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց. «90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք. սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների՝ ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ ելքականներ»: «Հուրախություն Նիկոլ Փաշինյանի` պետք է հայատարարեմ, որ Հանրապեական կուսակցությունը 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»,- ի պատասխան Նիկոլ Փաշինյանի արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան միաձայն կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, 4 «դեմ» ձայնն իրենցից չի եղել: Հետաքրքիր է, թե ինչից ելնելով է Վահրամ Բաղդասարյանը նման պնդումներ անում, երբ քվեարկությունը կայացել է գաղտնի։ Սակայն ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչը լվանում է ոչ միայն իր հարազատ, այլեի ՀՅԴ խմբակցության պատգամավորների ձեռքերը եւ կասկածների սլաքն այս պարագայում ուղղվում է Ծառուկյան դաշինքի կողմը։ Ուշագրավ է, որ ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերիթն է վստահեցրել, որ Ծառուկյան խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նման որոշում է կայացվել։ Իսկ միթե հնարավոր չէ երկուստեք հայտարարել, որ կողմ են թեկնածությանը, սակայն քվեախցիկում քվեարկեն սեփական խղճի մտոք։ Ի վերջո, այդ երեք դեմ ձայները երկնքից չեն ընկել։ Մի բան ակնհայտ է, որ որ ուժից էլ լինեն դեմ քվեարկողները, կնշանակի, որ այսպիսով ինչ որ բան են հասկացնում Սերժ Սարգսյանին։ Անի Սահակյան

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am