Ես դեռ երկար ժամանակ կմնամ առանց գործի. Արմեն Դուլյան

Նախօրեին տեղեկացանք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Անցում Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարող, հեռուստալրագրող Արմեն Դուլյանն ազատվել է աշխատանքից։ Բացի «Անցում Դուլյանի հետ»հաղորդաշարից, կրճատվել է ևս մոտ 10 ծրագիր։ Ըստ Դուլյանի, որպես պատճառաբանություն ներկայացվել է հեռուստաընկերության ֆինանսական «վատ» դրությունը։ Բացի այդ ասվել է, որ աշնանից հեռուստաընկերությունը նորացնելու ծրագիր կա, սակայն Դուլյանը վստահ չէ, որ աշնանը իրեն կհրավիրեն աշխատանքի։ Ինչո՞ւ են հեռացրել, և ի՞նչ է պատրաստվում անել բազմավաստակ լրագրողը։ Այս հարցերի շուրջ խոսեցինք Արմեն Դուլյանի հետ։ -Պարոն Դուլյան, ի՞նչ է Ձեզ ասել «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրինությունը։ -Երեկ ինձ տեղեկացրին, որ այդ հեռուստաընկերությունում փակվել է առնվազն 10 հաղորդում՝ այդ թվում նաև իմ հաղորդումը։ Տեղեկացրին, որ ես այլևս չկամ այդ հեռուստաընկերությունում, և ոչ միայն ես, այլև 10 հաղորդման հաղորդավարներ։ -Ձեզ աշխատանքից ընդհանրապե՞ս են ազատել, թե՞ պարզապես հաղորդումն են փակել՝ նոր հաղորդում խոստանալով, քանի որ նորացման ծրագիր կա։ -Եթե անկեղծ ասեմ, ինձ թվում է, որ դա հեռացվածների վիճակը մեղմելու համար են ասել։ Որ ասեն՝ դե ոչինչ, աշնանը կլինի և այլն։ Բայց ասել են այդպիսի բան, որ աշնանից ուզում են նորացված ձևով եթեր հեռարձակվել։ Բայց եթե հասարակ տրամաբանությամբ նայենք, մարդը ինչպես պետք է կես տարի՝ մինչ աշուն առանց գործի մնա՝ սպասելով, որ գուցե էն ժամանակ կլինի։ Ինձ թվում է՝ դա պարզապես սփոփանք է։ Ես վստահ չեմ, որ իրենք մտադիր են աշնանը ինձ կանչել։ Իմ կարծիքով՝ մտադիր չեն։ Եթե ասեին՝ մարտին փակվում ենք, ապրիլին կբացվենք, գաղափարներ տվեք, ես կհավատայի, բայց որ ասում են՝ աշնանը մի բան կանենք ու հաշվարկում են, որ էդ մարդը պետք է կես տարի տանը նստի ու ոչ մի բան չանի, կարծում եմ, որ դա անտրամաբանական է։ -Ձեզ ասել են` ֆինանսական խնդիրներից ելնելո՞վ են կրճատել, թե՞ հեռուստաընկերությունը նորացնելու համար։ -Ես հիմա կարող եմ ասել միայն այն, ինչ ինձ պաշտոնապես են ասել՝ հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրներ կան, 10 հաղորդումներ պետք է կրճատվեն, հեռուստաալիքի նորացման ծրագիր կա։ -Պարոն Դուլյան, իսկ որևէ լրատվամիջոցից աշխատանքի առաջարկ չեք ստացե՞լ, չէ որ ոլորտում շատ ծանոթներ ու ընկերներ ունեք։ -Ես կարող եմ ամենայն անկեղծությամբ ասել, որ երբ ես դուրս եկա Հանրային հեռուստաընկերությունից, դրանից հետո ես անգործ եմ մնացել ուղիղ 1 տարի, և որևէ մեկը երբևէ ինձ ոչինչ չի առաջարկել։ Դրա համար ես համոզված եմ, որ ինձ երկար ժամանակ որևէ մեկը որևէ բան չի առաջարկելու, և ես երկար ժամանակ կմնամ առանց գործի։ Ես սա իմ փորձից ելնելով եմ ասում։ -Մենք գիտենք, որ Ձեզ ժամանակին առաջարկ է եղել՝ դասավանդելու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն դուք մերժել եք։ Գուցե հիմա ընդունե՞ք։ Էդ համալսարանում կինս աշխատում է, ես գիտեմ էնտեղ ինչ վարձատրություն է։ Այնտեղ կինս որ աշխատում էր, ստանում էր 50 հազար դրամ, բայց ոչ թե ամսական, այլ ամբողջ կիսամյակի համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է նշանակում կես տարում ստանալ 50 հազար դրամ։ Չեմ կարծում, որ ներկայումս էլ որևէ բան փոխված լինի, համալսարանի ֆինանսական վիճակը լավացած լինի։ Կես տարին 50 հազարը անում է մոտավորապես ամիսը 10 հազարից էլ պակաս, ես պատրաստ չեմ նման աշխատավարձով աշխատել։ Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը «Կենտրոն» հեռուստաընկերությունում սկսեց աշխատել այն բանից հետո, երբ 2013 թվականին նրան աշխատանքից հեռացրին «Շանթ» հեռուստաընկերությունից՝ ֆեյսբուքյան հետեւյալ գրառման պատճառով․ «Բայց ինչ նման ենք...Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արմեն Դուլյանը։ hraparak.am

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am