ԱՄՆ-ն էլ «արթնացավ» Ալիևի՝ Երևանն ու Զանգեզուրը «գրավելու» սպառնալիքից

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 20 օր առաջ արած հայտարարությանը, թե Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարևորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը: «Ազատություն»-ը հարցում է ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ներկայացնել, թե պաշտոնական Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, և արդյո՞ք նման հայտարարությունը չի բարդացնում ղարաբաղյան բանակցությունների ընթացքն ու սրում իրավիճակը: «Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաև խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում: Հիշեցնենք, փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ Ալիևը հայտարարեց, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիևը: Այս հայտարարությանը նախ պաշտոնական Երևանն արձագանքեց: Սերժ Սարգսյանը այն զառանցանք որակեց և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Ալիևի հայտարարություններից հետո 1 շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձավ թեմային՝ փետրվարի 15-ի ճեպազրույցի ընթացքում նշելով, որ «հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»: Այնուհետև, Ալիևի հայտարարությունից 12 օր անց դիրքորոշում հայտնեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից Ֆրանսիան: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ արեցին «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»: Ֆրանսիան ամբողջությամբ ներգրավված է մնում բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որոնման գործում, հայտարարեց երկրի արտգործնախարարությունը: Ի պատասխան հարցի՝ ինչպիսին է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 8-ին արած հայտարարությունների առնչությամբ, թե, մասնավորապես, Երևանը և Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», և ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը», Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կայքում հրապարակած հաղորդագրությունում նաև կոչ է արել հակամարտության կողմերին՝ բարեխղճորեն աշխատել բանակցություններով լուծում գտնելու ուղղությամբ, «հատկապես զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»: Նշենք նաև, որ փետրվար 12-ին՝ Ալիևի հայտարարությունից 4 օր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին բարեխիղճ կատարել Ժնևի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. «Միջնորդները խորը մտահոգություն են հայտնում, որ շփման գծում օրերս զոհ է եղել, և կոչ են անում կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության, հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Համանախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ օգնել կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորում տալու գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք»: Մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ողջունել են կողմերի մտադրությունը՝ «շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական ժամանակաշրջանը», մյուս կողմից համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ապա՝ Միացյալ Նահանգները, նայեք, թե ինչ դանդաղկոտություն են ցուցաբերում և քանի օր ու շաբաթ անց են արձագանքում Ալիևի սպառնալիքներին: Այսինքն, եթե Ալիևը մի օր հայտարարի, որ պատրաստվում է հարձակվել Հայաստանի ուղղությամբ՝ այսպիսի «օպերատիվության» ավանդական փորձն ունենալով, նա կարող է անցնել գործողությունների՝ իմանալով, որ ամենաշուտը համանախագահող երկրներից առանձին հայտարարություններ կարող են լինել մի քանի օր անց: Ամենաարագը կարող է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այն էլ հերթական «բալանսավորված» հայտարարությամբ: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից թեկուզ ուշացած հայտարարությունները որոշակի ազդեցություն կարող են ունենալ Ալիևի պահվածքի վրա, մի որոշ ժամանակ նա կլռի: Բայց ընդամենը՝ մի որոշ ժամանակ: Ուրեմն, միջնորդ պետությունները պետք է հաշվի առնեն, որ իրենց դանդաղկոտությունը՝ 1 շաբաթից մինչև 20 օր անց Ալիևի սպառնալիքներին արձագանքելը կարող է կոնկրետ հետևանքներ ունենալ՝ Ալիևի սանձարձակությանը «դաբրո» տալու տեսանկյունից: Թամար Բագրատունի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am