Ինչու գեներալները դուրս եկան դահլիճից՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թևին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ԱԺ ելույթը մոնոտոն էր, ոչ ծրագրային, հայեցակարգային թեզիսներ չկային, չնայած ասացին, որ 27 էջանոց ելույթը գրված՝ իր կողքը դրված էր․ «Ինքը չի սիրում գրված տեքստեր, սիրում է բանավոր խոսել»: ՀՀԿ-ականների մի մասն իրենց թեկնածուի մոնոտոնությունը բացատրեց նրանով, որ Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այդ պատճառով «դրայվ» չկար:

Ընդ որում՝ նրա ելույթը 20-րդ րոպեից ընթացավ կիսադատարկ դահլիճում. գեներալները դուրս եկան՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թեւին։ Մինչեւ վերջ մնաց Աշոտ Արսենյանը, իսկ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ քաղաքական մասն էլ դահլիճում չէր, ԲՀԿ-ն՝ նույնպես: ՀՀԿ ջահելներն էլ դահլիճ վերադարձան օրվա երկրորդ կեսին, որովհետեւ սկսվելու էր Հրայր Թովմասյանի ՍԴ անդամության քննարկումը՝ «համայնքը» պետք է կանգներ ՍԴ նախագահ գնացող ընկերոջ թասիբին: Սաբոտա՞ժ եք անում Արմեն Սարգսյանին՝ հարցրինք Էդուարդ Շարմազանովին։ «Ոչ մի դեպքում ու երբեք. միայն լրագրողներիդ մտքով կարող են նման բաներ անցնել»: Այդ դեպքում ինչո՞ւ էր դահլիճը դատարկ՝ հարցրինք Վահրամ Բաղդասարյանին։ «Ձեր աչքին է դատարկ, դահլիճը նորմալ վիճակում է»: Դուք ինքներդ առավոտյան վերցրիք ներկա-բացակաների ցուցակը եւ մի լավ տնտղեցիք: «Երկրորդում եմ` դահլիճում նորմալ թվով մարդիկ են նստած, մնացածն էլ իրենց սենյակներում ելույթի են պատրաստվում»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am