Ով է «պառակտում» Ելք դաշինքը

Ընդդիմադիր «Ելք» դաշինքում խժդժությունները չեն դադարում։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում դաշինքի մաս կազմող երեք ուժերը տեղեկությունների համաձայն միակարծիք չեն։ Արդեն մի քանի օր է մամուլում լուրեր են սպրդվում, որ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագրով ավելի ռադիկալ մոտեցումներ ունի եւ ցանկանում է շուրջօրյա հանրահավաքներ սկսել։ Նա օրերս Ֆեյսբուքի իր էջում էլ գրառեց, որ ընտանիքի հետ քննարկել են հարցը եւ ընտանիքը համաձայն է իրեն գործուղել Ազատության հրապարակ։ Սրանից հետո ավելի ինտենսիվ դարձան Ելք-ում տարաձայնությունների մասին լուրերը, իսկ մամուլը այսօր գրեց, որ Էդմոն Մարուքյանը հնարավոր է հեռանա։ Ելք դաշինքի մաս կազմող Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը , սակայն, այսօր լրագրողներին վստահեցրեց, որ «Ելք»-ում միասնական եւ հստակ տեսակետ կա Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հարցի վերաբերյալ: «Թե իմ, թե Նիկոլ Փաշինյանի, թե Էդմոն Մարուքյանի, թե Սերժ Սարգսյանի միջեւ կոնսենսուս կա, որքան էլ դա զարմանալի լինի։ Որովհետեւ մենք երեքս էլ համարում ենք, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է»: Եւ եթե հանրությունը «ռեալ պահանջարկ» դնի, իրենք իրենց պատվի խնդիրը կհամարեն այդ պահանջարկն իրականացնելը: Սարգսյանը տեղեկացրեց, որ դաշինքում քննարկում են «ճանապարհային քարտեզը», որի շուրջ նրա խոսքով կոնսենսուս դեռ չկա, բայց կլինի:Հետաքրքիր է՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը գործուղվում Ազատության հրապարակ, եթե դաշինքում դեռեւս վերջնական որոշում չկա ․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, քաղաքական ուժի անդամ է, վառ անհատականություն, ով հայտնի է եղել իր անհատական մոտեցումներով, ինքն իրավունք ունի իր ընտանիքի հետ քննարկել խնդիրներ, այդ մասին գրել: Եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լիներ քննարկմանը, ապա քննարկում չէր լինի դաշինքում: Ինքը քննարկել է իր ընտանիքում, նրանք դեմ չեն, որ իրենց հայրն, ամուսինն իր բողոքը ծավալի նաեւ Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մտահոգ հայ մարդու տեսակետ եմ տեսնում: Այդ մարդը մի անգամ այդ գործընթացներին գնալով, դատվելով, զրկանքներ կրելով, նորից պատրաստ է զրկանքներ կրելու: Ասում է՝ ժողովուրդ ջան, եթե դու պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ»: Սակայն «Ելք»-ը հայտարարել էր, որ հանրությանը հիասթափության ու պարտության չի տանելու, չունենալով հստակ քայլեր, ինչու է Փաշինյանը գործուղվում հրապարակ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ մենք այսօր չենք քննարկում ճանապարհային քարտեզ, որ մենք առանց դրա Նիկոլ Փաշինյանին գործուղում ենք Ազատության հրապարակ»: Գրեթե նույնը կրկնեց դաշինքի ղեկավար Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ օրակարգային հարցեր կան, հիմա դրանք են քննարկվում: Երբ որ կլինի որոշում, կհրապարակեն: Իսկ ինչ վերաբերում է առկա կոնսենսուսին, դա այն է, որ Ելք դաշինքի համար Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն անընդունելի է: «Իսկ պայքարի այլ մեթոդների մասով քննարկումների մեջ ենք, երբ որ կլինի որոշում, կտեղեկացնենք: Ես չեմ կարող քննարկման մանրամասները դուրս հանել: Հիմնական մտահոգությունն այն մասին է, թե ինչպես անել, որ դաշինքն ունենա պայքարի արդյունավետ պայքարի միջոց»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի որոշմանը, ըստ որի՝ Փաշինյանը «գործուղվել է» Ազատության հրապարակ, Մարուքյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել, իսկ Փաշինյանն արդեն տվել է այդ հարցի պատասխանը: Ստացվում է, որ Ելք-ում առնվազն երկուսը նույն տեսակետն են հայտնում, իսկ մեկը՝ Նիկոլ Փաշինյանը առաջ է ընկել զարգացումներից եւ տեղի տվել պառակտությունների մասին խոսակցություններին։ Եթե դաշինք է, առնվազն նա պետք է հարգի կողմերի որոշումը, իսկ այս դեպքում կողմերը վստահեցնում են, որ վերջնական որոշում չունեն, գուցե Նիկոլ Փաշինյանին հայտնի է նրանց դիքորոշումը, սակայն դրա մասին նա առնվազն պարտավոր է հայտարարել, ասելով, որ ինքը չունենալով գործընկերների աջակցությունը դուրս է գալիս դաշինքից։ Իսկ այս պարագայում ստացվում է, որ նա ընդամենը արմատական ընդդիմադիրի դիվիդենտներ շահելու խնդիր է լուծում։ Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am