Մարտի 1–ի աղավաղումը պատմության դասագրքերում. Sut. am

Հայոց պատմության նորագույն շրջանի իրադարձությունները տեղ են գտել 9-րդ և 12-րդ դասարանների հայոց պատմության դասագրքերում։ Այս դասագրքերում հանդիպում ենք ձևակերպումների, մտքերի, որոնք մոլորության մեջ են գցում ընթերցողին, տվյալ դեպքում՝ աշակերտներին, կամ որոշ դեպքերի ընդհանրապես անդրադարձ չեն կատարում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։ 1996 Խոսելով, օրինակ, 1996 թ-ի նախագահական ընտրությունների մասին՝ 9-րդ դասարանի դասագրքի հեղինակները նշում են. «Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր–Պետրոսյանը։ Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից` մարդիկ դուրսեկան հանրահավաքների: Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակությանմիջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. փետրվարին ԼևոնՏեր–Պետրոսյանի հրաժարականին»։ 12-րդ դասարանի դասագրքում, այս միտումն ավելի է խորանում և հանդիպում ենք հետևյալ շարադրանքին. «Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից, այն համարելով կեղծված՝ մարդիկ դուրս եկան հանրահավաքների և ցույցերի՝ պահանջելով անցկացնել կրկնակի ընտրություններ։ 1996թ. սեպտեմբերի 25-ին հանրահավաքի մասնակիցները ներխուժեցին խորհրդարանի շենք։ Բողոքի այս պոռթկումը կասեցվեց։ Սկսվեցին ընդդիմության առաջնորդների ու առավել ակտիվ ներկայացուցիչների ձերբակալությունները, տեղի ունեցան քաղաքական դատավարություններ, հանրապետությունում արգելվեց հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպել»։ Այս ամենը ուշագրավ է նրանով, որ հայոց պատմության նորագույն շրջանին հաջորդող իրադարձությունները նկարագրելիս, այլևս չեն օգտագործվում՝ «ձերբակալություններ», «քաղաքական դատավարություններ» ձևակերպումները, ինչպես նաև ընդդիմության կազմակերպած հանրահավաքը այլևս չի ձևակերպվում, որպես «մարդիկ դուրս եկան հանրահավաքների»։ 2003 Օրինակ, 9-րդ դասարանի դասագրքում նախագահական չորրորդ (2003 թ․) ընտրությունների մասին պատմելիս որևէ խոսք չկա դրանց հաջորդող գործընթացների՝ ցույցերի մասին, որևէ բառ անգամ չկա գրված Բաղրամյանի դեպքերի մասին։ Եվ դա այն պայմաններում, որ 2003 թվականին անգամ Սահմանադրական դատարանն էր կասկածի տակ առել իշխանությունների հանրային սատարումը: 2008 Սակայն առավել տարակուսելի և խնդրահարույց է 2008թ. մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ նկարագիրը։ 9-րդ դասարանի դասագրքում հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը. «ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացածիրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցանբախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղանվիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»։ Եվ չնայած նրան, որ 9-րդ դասարանի դասագրքում հեղինակներն օգտագործում են «խաղաղ հանրահավաքներ» եզրույթը, 12-րդ դասարանի դասագրքում նույն տեքստից այս եզրույթը դուրս է մնացել, – «Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ շարունակվող հանրահավաքներ սկսեց»։ Եթե առաջին դեպքում առկա է այն միտքը, որ իշխանությունը ցրեց այդ հավաքները, ապա երկրորդ դեպքում, այս միտքը արտահայտված չէ տեքստում։ Դասագրքում որևէ խոսք չկա ձերբալությունների, քաղաքական դատավարությունների և ընդդիմության առաջնորդների հետապնդումների մասին։ Մինչդեռ 1996-ի դեպքում, երբ ծավալները 10-յակ անգամ քիչ էր, հեղինակները չեն «մոռանում» նշել դրանց մասին: Ընդ որում, ըստ դասագրքերի՝ 1996թ-ին հանրահավաքի դուրս էին եկել «մարդիկ», իսկ 2008թ․-ին  «ընդդիմության արմատական թևը»։ 2008 թվականի իրադարձությունների մասին, սակայն, կա իրականությանը չհամապատասխանող ևս մեկ հանգամանք.  դասագրքի հեղինակները նշում են երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այնինչ, Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրության մասին հրամանը վերաբերում էր միայն Երևան քաղաքին։ Նշենք, որ հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի գլխավոր խմբագիրն ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էր (Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախկին փոխնախագահ): Իսկ Հայոց պատմության 12-րդ դասարանի դասագիրքը խմբագրել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: SUT.am

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am