«Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր բողոքի ակցիա է անցկացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ պահանջելով բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը:
Բողոքի ակցիա իրականացնողները իրենց հետ տարբեր գրություններով պաստառներ են բերել՝ «Ազատություն ծռերին», «Մարտի 1-ի սպանություններ. բռնակալությանը չենք ներելու», ինչպես նաև սյուրռեալիստական պատկերներով պաստառ՝ «Դժոխքի երաժշտության Հայաստանում» գրությամբ:
Տեղում ոչ մեծաթիվ ոստիկանական ուժեր կան: «Երկիր Ծիրանիի» անդամներին ոստիկանները հորդորել են ԱԱԾ շենքի դիմացի մայթին հավաքվել:
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ կգնան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը