Սերժ Սարգսյանը՝ հավերժ ԵՊՀ խորհրդի նախագահ. ԵՊՀ-ի կայքում նրա խոսքը խմբագրվել է

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Այս տարվա փետրվարի 21-ին ԱԺ-ում անցկացվեցին խորհրդարանական լսումներ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով բուհերը պետք է ապաքաղաքականացվեին՝ կառավարման խորհրդի անդամները չպետք է լինեին պետական իշխանության ներկայացուցիչներ: Համենայնդեպս՝ նպատակներից առանցքայինը դա էր, բայց վերջին պահին նախագիծը որոշակի խմբագրման է ենթարկվել: Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքը հարմարեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին: Հարությունյանը նշեց նաեւ, որ օրենքի նախագիծը խմբագրվել եւ նոր դրույթ է ավելացվել, որով ԵՊՀ-ն առանձնացվել է մյուս բուհերից: Օրենքի նախագծում ԵՊՀ-ի մասով նոր դրույթ է ավելացել, որում ասված է. «Երեւանի պետական համալսարանը կրթական, գիտահետազոտական եւ մշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Սա նշանակում է կառավարության ղեկավարն է որոշելու, թե ով պետք է լինի խորհրդում եւ այլն: Ավագանու անդամը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրկին շարունակելու է ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը: ԵՊՀ դասախոս Արծրուն Մարգարյանը շտապեց ասել, որ կեղծ հայտարարություն է հնչել եւ որ Սերժ Սարգսյանը այլ բան է ասել, այն էլ՝ տարիներ առաջ, որը սխալ է ներկայացվում: ԵՊՀ-ի պաշտոնական կայքում կա Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը նա արել է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Այդ հրապարակման հղումով անցնելով եւ ծանոթանալով տեքստի հետ, տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի խորհրդում մնալու վերաբերյալ որեւէ բան չի ասել: Իսկ երբ դիմում ենք «google»-ի «ceshe» գործիքին, պարզում ենք, որ ԵՊՀ-ի կայքի համապատասխան նյութի մեջ Սերժ Սարգսյանի խոսքերը խմբագրվել են: Մասնավորապես՝ հրապարակման միջից բացակայում է հետեւյալ հատվածը.«Իսկ ուսանողի այն հարցին, թե արդյո՞քնախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, անկախ ստանձնածպաշտոնից, կշարունակի ղեկավարել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, նախագահընշեց. «Սիրելի՛ համալսարանականներ, անկախ ամեն ինչից՝ ես չեմ հրաժարվելու Մայրբուհում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից»: Սա նշանակում է, որ օրենքի նախագծում փոփոխություն անելու ժամանակ կամ դրան նախորդող օրերի ընթացքում ԵՊՀ-ի պաշտոնական կայքից հեռացվել է Սերժ Սարգսյանի վերը նշված հավակնությունների մասին հատվածը: Ենթադրվում է, որ դա հանվել է նրա համար, որպեսզի ընդդիմադիրները հանկարծ չասեն, թե օրենքը համապատասխանեցվում է Սերժ Սարգսյանի ցանկություններին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կայքը խմբագրելով փորձում են թաքցնել, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ն ղեկավարելու հավակնություն ունի: «Ինչպես եւ շատ օրենքներ, այդպես էլ Բարձրագույն կրթության մասին օրենքը եւս հարմարեցվում է իր համար: Եթե ԵՊՀ-ի հետ կապված հատուկ դրույթը չմտցնեին, ապա Սերժ Սարգսյանը վստահաբար չէր կարողանալու այդ պաշտոնում մնալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Հարցին՝ որ Սերժ Սարգսյանը մնա ԵՊՀ-ի խորհրդում ի՞նչ էր փոխվելու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանի ամենամեծ բուհն է, գիտական շրջանակների որոշումների կայացման վրա ազդեցություն ունի, կարեւոր տիտղոս է: Եթե նախկինում թագավորները սիրում էին, որ տարբեր տիտղոսներ ունենան, հիմա գիտական հաստատության հետ կապված որեւէ պաշտոնի տիտղոս է ուզում նաեւ կրել»:   Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am