Էրդողանին բարդ ժամանակներ են սպասվում

Անկարան այլևս չի հավակնում մերձավորարևելյան գերտերության կարգավիճակին Թուրքիայի դիրքերի թուլացումից հետո, որի պատճառը վերջինիս կողմից խոցված ռուսական ինքնաթիռն է: Այս մասին Al-Monitor-ում գրում է լրագրող, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Չենգիզ Կանդարը: Եթե որոշակի կասկածներ կային, ապա Թուրքիայի իշխող կուսակցության վերջին հուսահատ ջանքերը՝ խուսափել երկրի միջազգային մեկուսացումից, պետք է ցրեին դրանք. Անկարան չմտածված որոշում կայացրեց և միացավ ընդդեմ ահաբեկչության Սաուդյան Արաբիայի կոալիցիային: Դաշինքը, որից հրաժարվեցին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանը և Մալայզիան, շատ վերլուծաբանների կարծիքով, սունիական կոալիցիա է, որի ուժերով Էր-Ռիադը մտադիր է թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Համաձայնելով մի շարքում կանգնել Կոմորյան կղզիների, Մալիի և Նիգերիայի հետ կոալիցիայում, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիան, Թուրքիան կորցրեց սունիական պետության կարգավիճակին հավակնելու իր իրավունքը՝ ի հակակշիռ Իրանի: Տարածաշրջանային գերտերության հավակնությունից հրաժարվելու ևս մի ապացույց է Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սերտացումը: Հունվարի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը պետք են միմյանց: Կանդարի կարծիքով՝ թուրք առաջնորդն այս կերպ գնահատեց փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և հասկանալ տվեց, որ Անկարան այլևս չի ձգտում վիճարկել Իսրայելի տարածաշրջանային դերը: Թուրքիան, աջակցելով սաուդցիների սունիական կոալիցիային և Իսրայելին, որը տարածաշրջանում ամենահակաիրանական երկիրն է, ոչ միայն հրաժարվում է տարածաշրջանային գերտերությունից, այլ նաև հանդես է գալիս Իրանի դեմ այնպես, ինչպես երբեք՝ ընդգծում է վերլուծաբանը: Կարծիք կա, որ Անկարայի ձեռնարկած քայլերը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի նկատմամբ դրական գնահատական են ստացել Վաշինգտոնի կողմից: Սակայն ԱՄՆ-ի շտաբների հրամանատարի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի այցը Թուրքիա բացահայտեց երկու երկրների միջև անհանգստության հիմնական աղբյուրը՝ Վաշինգտոնի աջակցությունը սիրիացի քրդերին: Խոսքը քրդական կազմակերպությունների ինքնապաշտպանական ուժերի մասին է, որ Սիրիայում կռվում են ԴԱԻՇ-ի դեմ: Անկարան մտավախություն ունի, որ նրանց ուժերով կստեղծվի քրդական միջանցք երկրի հյուսիսում, ինչը Թուրքիայի շահերից չի բխում: Կանդարը մեջբերում է Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Ջոշուա Լենդիսին, որը հայտարարել է. եթե հաշվի առնենք, որ քրդական ջոկատները օգնում են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, իսկ Էրդողանը՝ ոչ, ապա Վաշինգտոնի և Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև համագործակցությունը կխորանա: Այսպիսով Թուրքիային և երկրի առաջնորդ Էրդողանին, որը կորցնում է դիրքերը միջազգային բեմահարթակում, սպասում են դժվար ժամանակներ՝ ամփոփում է Կանդարը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am