Ինչ պատասխան կտա Քոչարյանը ՀՀԿ-ին

Ազգային ժողովում այսօր աննախադեպ բան տեղի ունեցավ: Հանրապետականը կողմ քվեարկեց 2008-ի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը օրակարգ մտցնելու հարցին: Մինչ այդ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական ուժերը կարող են թոթափել Մարտի 1-ի բեռը՝ կողմ քվեարկելով: Մինչդեռ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: Խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ անգամ լսումներից հետո ինքն այդպես էլ չհասկացավ, թե ՀՀԿ-ն ինչու է դեմ նախագծին. «Ձեր ելույթների մեջ կային թախծոտ ելույթներ, ներման, սփոփանքի ելույթներ, բա ինչի՞ եք դեմ, կարա՞ մեկը բացատրի»: ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ հանձնաժողովի նիստում եւ լսումների ժամանակ դետալացված քննարկել են հայտարարության 5 կետերից յուրաքանչյուրը: Կոստանյանն ասաց, որ չնայած ընդհանրապես անիմաստ է գնահատում այդ հայտարարությունը, բայց գտնում է, որ այն պետք է մտցնել օրակարգ եւ քննարկել: Վահրամ Բաղդասարյանը նույնպես կոչով դիմեց խմբակցությանը՝ կողմ քվեարկել նախագծին: Քվեարկությունից հետո ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն լրագրողներին ասաց, թե իրենց մշտապես փորձում են մեղադրել, թե Հանրապետական խմբակցությունը չի ցանկանում, որ հարցը քննարկվի խորհրդարանում և իրենք էլ այս դիրքորոշմամբ փորձում են ցույց տալ, որ որևէ խնդիր չեն տեսնում ևս մեկ անգամ հարցը քննարկելու համար։ Ուշագրավ է, որ խորհրդարանում այս թեմայով հրավիրված լսումների ժամանակ ՀՀԿ-ականները քննադատության եւ պատասխանատվության սլաքներն ուղղեցին ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ուղղությամբ: Արդյոք այս քայլով Հանրապետականը «մեսիջ» չի՞ ուղղում Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինն ապրիլյան քաղաքական իրադարձություններից առաջ չակտիվանա։ Ի պատասխան Նիկոյանն ասաց, որ խորհրդարանում մարտիմեկյան իրադարձությունների թեմայով լսումների ժամանակ իր ողջ ելույթը, որտեղ նաև Քոչարյանի մասին էր հիշատակվել, ասել է նաև տասը տարի առաջ, երբ ղեկավարում էր մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը: «Բացեք իմ բոլոր եզրակացությունները և կտեսնեք, որ կրկնել եմ այն, ինչ հայտարարել ու գրել եմ տասը տարի առաջ»,- ասաց Սամվել Նիկոյանը։ Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին հարցը չի բարձրացվել այն ժամանակ, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Դիմե′ք հարցաքննողներին»։ Պարզվում է՝ Նիկոյանն անձամբ ասել է, որ Քոչարյանը պետք է հարցաքննվի: Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նույնպես ՀՀԿ-ականի գիծն առաջ տարավ «Նախորդ քննարկման ժամանակ, իրենց ելույթներում, ՀՀԿ-ականները միտումնավոր սլաքն ուղղում էին իրենց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա»: Արամ Սարգսյանի համար հարցերի հարցը մնում է այն, թե այդ գիշերն ո՞վ է հրաման տվել, որ մտնեն Ազատության հրապարակ. «Գործընթացներն ամսի 26-ից հետո գնում էին մարման: Դա ակնհայտ էր բոլորին: Ու այստեղ արդյոք քաղաքական միտում կա՞ր: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն այդ որոշումը կայացրած լինի՝ հետագայում իրենց ավելի թույլ նախագահ ունենալու եւ իր՝ պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս հարցը, ու ՀՀԿ-ն ուզում է այս խնդիրը լուծել, ճիշտ կանի, որ այդ հարցը բարձրացնի, ու եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, ինքը պիտի Նիկոյանի նախկին ասածին հակադարձի»: Մենք դեռեւս լսումների ժամանակ վերլուծելով ՀՀԿ-ականների ելույթները նկատել էինք , որ Քոչարյանին նախազգուշացնող ազդակ է հղվում, որպեսզի ավելորդ ակտիվություն չցուցաբերի: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ նա այցելել է Արցախ, հանդիպումներ ունեցել Արցախի ղեկավարության հետ, տեղեկություններ կային, որ նա ակնկալում է ֆորս-մաժորային իրավիճակ, որի ժամանակ հնարավոր կլինի վերցնել իշխանությունը: Կպատասխանի արդյոք Քոչարյանը ՀՀԿ-ականների եւ ինչպիսին կլինի այդ պատասխանը՝ գործի, թե հայտարարության տեսքով, կտեսնենք առաջիկայում: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am