Երևանում ինքնասպան է եղել 44-ամյա բժիշկը. հայտնաբերվել են նամակներ՝ ուղղված երեխաներին ու կնոջը

Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը‚ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ լոգարանում կախված տղամարդը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Միքայել Հակոբյանն էր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Հենրիկ Քարտաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ նամակ, որոնք Մ. Հակոբյանը հասցեագրել էր՝ մեկը աղջկան, մեկը տղային, մեկն էլ՝ կնոջը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ էր իսկ նրա կինը՝ բուժքույր: Նա իր տղային ու աղջկան խնդրել է ներեն իր այս քայլի համար, հայտնել է, որ ինքը շատ է սիրել նրանց, իսկ կնոջն հասցեագրած նամակում էլ գրել է. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»: Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասները չենք տեղեկացնում ընթերցողին:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան Նիկոլին հենց ճանապարհեցինք՝ տեսեք՝ ինչ է լինելու․ հարցում (video) Չախոյան Տարո՛ն, «լափդ լավ ա չէ՞», դե հիմա լսիր՝ ինչ են ասում մարդիկ․ Մանուել Մանուկյան (video) Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ «Путин, Вы знаете, на что способны азербайджанцы»․ легендарный боксер Исраел Акопкохян (video) Դու իշխանության ես, որ մեզ պահես պատերազմից, ոչ թե մեզ վախացնես պատերազմով․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենն այն որակել է «հակապետական քայլ» «Նիկո՛լ, դու սկի մի կնգա կապերը չկարողացար հավաքած պահել, ի՞նչ ես ուզում»․ Իսրայել Հակոբկոխյան (video) Դատախազը «Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացրել քննչական մարմնին Բաքուն շարունակում է պահանջել, որ Հայաստանի օրենսդրությունից հանվեն այն դրույթները, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես իր նկատմամբ տարածքային պահանջներ Դուք շատ լավ տիրապետում եք այս փաստերին․ Զարուհի Փոստանջյանը լռեցրեց մեղադրող դատախազին (video) Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան «Նիկոլն ո՞վ ա, որ կարա Պուտինի վրա մատ թափ տա, նա մի հատ թքեց, Հայաստանը կվերանա»․ հարցում (video) Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին Արգենազ Մանուկյանը՝ՔԿՀ-ից․ Ինձ զրկել են 13-ամյա աղջկաս ու 85-ամյա մորս հետ խոսելու հնարավորությունից (video) Հայաստանը լիարժեք կատարել է հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից միայն 6-ը. GRECO-ի ուշագրավ արձանագրումները Վարդավառի օրը Վաղարշյան փողոցում կրակոցների դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Ինչպես է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան Осенью Азербайджан может перейти в масштабное наступление вот почему он напал на Россию (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am