Այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 05:19-ին տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:54-ին, մարվել՝ 06:02-ին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Է. Թ.-ը հոսպիտալացվել է «Մ. Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ննջասենյակում (6 քմ) ամբողջությամբ այրվել է երկու պահարան և մեկ մահճակալ, իսկ դուռը և մեկ պահարանը՝ մասամբ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը