Սամվել Նիկոյանը հերքում է այն տեսակետը, ըստ որի իր հարցադրումները ցույց են տալիս, թե Ռոբերտ Քոչարյանի դեմքով իշխանությունը մարտի 1-2-ին կատարել է հանցագործություն:
Այսօր ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:
Լրագրողների այն հարցին՝ ինչու՞ ՀԱԿ-ը ժամանակին չկարողացավ ԱԺ-ում որևէ գործընթաց սկսել և հնարավո՞ր է, որ այսկերպ իշխանությունները ուզում են մաքրվել մարտի 1-ից, թե՞ ուզում են շեշտադրել նաև Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությունը Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ես տասը տարի առաջ եմ հայտարարել.կար պառլամենտական հանձնաժողով, որը ամբողջովին ներգրաված էր այս հարցը բացահայտելով: Հանձնաժողովը ՀԱԿ-ին առաջարկեց մասնակցել հանձնաժողովի քննարկումներին, իսկ նրանք մեզ ասացին, որ այնտեղ մենք մեծամասնություն ենք: Ընդդիմության մի մասը ուզում էր, որ բացահայտվի, բայց որոշում կայացնող ընդդիմությունը չէր ուզում: Նրանք դեռևս այն ժամանակ ուզում էին իշխանափոխություն» :
«Ելք-ի ներկայիս ընդդիմությունը երկրորդ հատվածի մեջ է»,- իր խոսքը եզրափակեց Սամվել Նիկոյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը