ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն առաջադրում է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց իրեն այդ պաշտոնում առաջադրելու համար: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ոճով է նա պատրաստվում աշխատել հանձնաժողովում:
Ի պատասխան Կոստանյանն ասաց. «Դուք ինձ այլ պաշտոններում էլ եք տեսել աշխատելիս: Վստահեցնում եմ, որ ոճս անփոփոխ է»:
Այնուհետև Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ այդ խորհրդի ձևավորմամբ դատական համակարգի լուրջ բարեփոխումների սկիզբն են դնելու: «Կարող ենք ունենալ ակնկալիքները բավարարող դատական համակարգ երկու դեպքում՝ կադրային ճիշտ քաղաքականություն, դատավորների պատասխանատվություն: Եվ այս մարմնի դերը, որը մենք ձևավորում ենք, հիմնականում այս երկու գործառույթների մեջ է: Այսինքն, և դատական կորպուսի ձևավորման կադրային ընտրությունը և այդ դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցում այս մարմինը միակ պատասխանատու սուբյեկտն է: Ես ցանկանում եմ շնորհավորել բոլորիս, քանի որ մենք սկիզբ ենք դնում տրամագծորեն նոր գործընթացի: Ես համոզված եմ, որ արդյունքները մեզ երկար սպասեցնել չեն տալու»,- նշեց Գևորգ Կոստանյանը:
Գևորգ Կոստանյանի համար կարևոր էր այն, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում զերծ են մնացել քաղաքական հարցադրումներին պատասխանելուց:
Այնուհետև Գևորգ Կոստանյանը հաջողություն մաղթեց Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածուներին:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը