Պահք թե՞ դիետա

«Հասարակության շրջանում երբեմն սխալ ընկալում է լինում և պահքը դիտում են որպես դիետա: Պահքն առ աստված մի տեսակ ուխտագնացություն է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար, Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: «Պահքը ոչ դիետա է, ոչ էլ նիհարելու միջոց»,- ընդգծում է քահանան՝ նշելով, որ «պահք» բառն առաջացել է «պահել» բառից, երբ ինքդ քեզ որպես քրիստոնյա հեռու ես պահում չարից և վատ սովորույթներից և մոտենում առ Աստված: Քահանան նշեց, որ պետք է հրաժարվել բոլոր այն վատ երևույթներից, որոնց մարդը գերի է դառնում, պարզապես պետք է դա ոչ միայն մեծ պահքի օրերին լինի, այլ տարվա բոլոր օրերին: Քահանայի խոսքով`ինքդ քեզ հեռու պահելով վատից` մոտենում ես Աստծոն, իսկ Սուրբ գրքում գրված է` եթե մեկ քայլ ես անում առ Աստված, Աստված երկու քայլ է անում դեպի քեզ: «Այս 48 օրերի ընթացքում եկեղեցու բոլոր վարագույրները փակված են լինում, և մարդը պետք է գնա դեպի ապաշխարություն: Այս 48 օրերն այն շրջանն է, որ մտավոր առումով ինքներս մեզ մի հարց պետք է տանք. ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք գնում և ի՞նչ նպատակով: Սա հաշվետվության մի շրջան է նաև»,- ասաց Կարապետ քահանա Կարապետյանը: «Պահքը հոգևոր մշակույթ է, որն ամրացնում է մարդու կամքը և մեզ չափավորության մեջ պահում: Պահքի շրջանում պետք է հարցնենք ինքներս մեզ` ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք գնում և ի՞նչ նպատակով: Պահքը հաշվետվության շրջան է` ինքներս մեզ և Աստծո առջև»,- եզրափակեց քահանան: Աստղիկ Ավագյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am