«Գագիկ Հարությունյանից իմացանք, որ ՀՀ-ում նախագահական ընտրությունները երբեք չեն կեղծվել. մարդը եղել է փոխնախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ, չգիտի՝ ՀՀ-ում քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ, ու սա նրա հարաբերությունն է ճշմարտության հետ: Չգիտեն նաև բազմաթիվ այլ մարդիկ՝ նույն ռանգի, բարձր, ցածր»,- նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերաբերյալ նրա արած հայտնի հայտարարության վերաբերյալ, ինչին ի պատասխան Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ինչպես ինքն, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքական գործից, լուրջ է վերաբերվում ՀՀ նախագահի յուրաքանչյուր հայտարարությանը, սակայն պետք չէ հավակնություններով և ցանկություններով առաջ շարժվել: «Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ-ի առաջնորդը լինելուց, շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին, և որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր հայտարարությունների մեջ, բայց յուրաքանչյուր պարկեշտ քաղաքական գործիչ պարտավոր է ենթարկվել քաղաքական որոշումներին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամների փակ, գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղն առավոտյան:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը