«Ես իմացա, որ Ձեզ առաջադրել է ՀՅԴ-ն: Դաշնակցության էն անդամներն, ովքեր 90-ականների կեսերին եղել են բանտերում, նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ քրեական հանցագործ: Պարոն Ռուստամյանն էլ կակռազ մտավ»,- դիմելով ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Գևորգ Դանիելյանին` հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Գևորգ Դանիելյանն ընդգծեց. «Դուք շատ լավ գիտեք, որ անգամ ձեր առնչությամբ, երբ եղել է որևէ ահազանգ, ինձ համար երբևէ արգելքներ չեն ստեղծվել: Իմ հեռախոսահամարը միշտ զատ է եղել, մշտապես արձագանքել եմ: Դուք չեք կարող պնդել, որ այդ արձագանքը եղել է ոչ համարժեք: Ինքս եմ անձամբ այցելել ՔԿՀ-են, փորձել եմ հասկանալ ինչպիսին է վիճակը»:
Սակայն անապատասխան թողեց Արմեն Ռուստամյանին վերաբերող հարցը և նշեց. «Ակնկալում էի, որ այն մարմնի թեկնածուին, որը պարտավորվել է ապաքաղաքականացված լինել, պետք է ավելի շատ իրավական բնույթի հարցեր հնչեին, բայց երևի ձեր դիրքորոշումն այն է, քանի որ դեռևս չեմ ստանձնել այդ պաշտոնը, կարելի է քաղաքական հարցեր տալ։ Ես արդեն հայտնեցի իմ կարծիքը, ավելացնելու ոչինչ չունեմ: եթե որևէ մարդ ունեցել է քաղաքական բնույթի գործունեություն ու դատապարտվել ցանկացած արարքի համար, պետք է որակենք քաղաքական, հետապնդումը քաղաքական, բայց դրանք տարբեր երևույթներ են»,- ասաց Դանիելյանը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը