« Արտառոց բան չկա, որ խորհրդարանական մեծամասնությունը պաշտպանել է ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ մարտիմեկյան իրադարձությունների մասին հայտարարության նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին։ Մենք ասում ենք՝ դուք ցանկություն ունեք քննարկելու, խնդրեմ` եկեք քննարկենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Մեզ մշտապես փորձում են մեղադրել, թե Հանրապետական խմբակցությունը չի ցանկանում, որ հարցը քննարկվի խորհրդարանում և իրենք էլ այս դիրքորոշմամբ փորձում են ցույց տալ, որ որևէ խնդիր չեն տեսնում ևս մեկ անգամ հարցը քննարկելու համար,ասաց նա:
Արդյոք այս քայլով Հանրապետականը «մեսիջ» չի՞ ուղղում Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինն ապրիլյան քաղաքական իրադարձություններից առաջ չակտիվանա,հարցրեց լրագրողներից մեը:
«ԱԺ-ում մարտիմեկյան իրադարձությունների թեմայով լսումների ժամանակ իմ ողջ ելույթը, որտեղ Քոչարյանի մասին էր , ասել էի նաև տասը տարի առաջ, երբ ղեկավարում էի մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը:
Բացեք իմ բոլոր եզրակացությունները և կտեսնեք, որ կրկնել եմ այն, ինչ հայտարարել ու գրել եմ տասը տարի առաջ»,- ասաց Սամվել Նիկոյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին հարցը չի բարձրացվել այն ժամանակ, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Դիմե′ք հարցաքննողներին»։
Լրագրողը հստակեցրեց՝ «դուք տասը տարի առաջ ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի՞», ինչին Նիկոյանը պատասխանեց. «Այո′, այո′»։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը