ՀՀԿ-ն խոցեց Ռոբերտ Քոչարյանին. Նրան հասկացնում են՝ նորից «թաքստոցը» մտիր

«Իրատես» թերթը գրում է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարևոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայանա: ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատրվակը և մուրազը փորում թողեց: Պատասխան հարվածի հնարավորությունը ընդդիմությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց: Անցած շաբաթ «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որի ընթացքում ՀՀԿ գաղափարական թևից ակնարկեցին, թե Ռոբերտ Քոչարյանի ամենաճիշտ որոշումը քաղաքականությունից հեռու ու սուսուփուս մնալն է, այլապես շատ բան ջրի երես դուրս կգա: «Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»- ասաց ՀՀԿ հնաբնակ Սամվել Նիկոյանը: Այստեղ են ասել. «Խաչն իմն է« զորությունը ես գիտեմ»: ՀՀԿ-ից լավ ո՞վ կարող էր այսպես խոցել Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն, առաջիկա կարևոր իրադարձությունների շեմին ՀՀԿ-ն Քոչարյանին հասկացնում է, որ նորից «թաքստոցը» մտնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Путин, Вы знаете, на что способны азербайджанцы»․ легендарный боксер Исраел Акопкохян (video) Դու իշխանության ես, որ մեզ պահես պատերազմից, ոչ թե մեզ վախացնես պատերազմով․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենն այն որակել է «հակապետական քայլ» «Նիկո՛լ, դու սկի մի կնգա կապերը չկարողացար հավաքած պահել, ի՞նչ ես ուզում»․ Իսրայել Հակոբկոխյան (video) Դատախազը «Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացրել քննչական մարմնին Բաքուն շարունակում է պահանջել, որ Հայաստանի օրենսդրությունից հանվեն այն դրույթները, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես իր նկատմամբ տարածքային պահանջներ Դուք շատ լավ տիրապետում եք այս փաստերին․ Զարուհի Փոստանջյանը լռեցրեց մեղադրող դատախազին (video) Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան «Նիկոլն ո՞վ ա, որ կարա Պուտինի վրա մատ թափ տա, նա մի հատ թքեց, Հայաստանը կվերանա»․ հարցում (video) Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին Արգենազ Մանուկյանը՝ՔԿՀ-ից․ Ինձ զրկել են 13-ամյա աղջկաս ու 85-ամյա մորս հետ խոսելու հնարավորությունից (video) Հայաստանը լիարժեք կատարել է հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից միայն 6-ը. GRECO-ի ուշագրավ արձանագրումները Վարդավառի օրը Վաղարշյան փողոցում կրակոցների դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Ինչպես է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան Осенью Азербайджан может перейти в масштабное наступление вот почему он напал на Россию (video) «Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները Հայ մարզիկներն իրենց նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) Ձեզ ասում եմ՝ ստուգե՛ք՝ ինչ է արել քննիչը, որ Լիլիթ Աղեկյանի մորն այդ վիճակին են հասցրել․ Փոստանջյան (video) «Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել «50 միլիոն «նորաձևության շաբաթ»-ին․ էս կարգի բյուջեի հերն անիծե՞լ»․ Մանուկ Սուքիասյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի վրա, պահանջում է զգուշավորություն Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան 5 միլիարդ դրամ պարգևավճար կստանան Հենց սա է Ծառուկյանի միակ մեղքը․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am