«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում օրերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսաննա Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: «Ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ կուսակցության վարած քաղաքականությունը չի փոխվի. «Այն ծրագիրը, որ գոյություն ունի, և այն սկզբունքները, որոնց շրջանակներում գործել է «Ժառանգությունը», ինձ ամբողջովին հոգեհարազատ են։ Մեր ծրագրային դրույթները միտված են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն, ինչը, որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, իմ առաջնահերթ ցանկությունների մեջ է։ Ուստի այդ առումով փոփոխություն չի լինի: Արտառոց որևէ բան փնտրել պետք չէ. տեղի է ունեցել ռոտացիա: «Ժառանգությունը» երբեք պասիվ չի եղել, որ հիմա էլ այս փոփոխությունների արդյունքում ակտիվանա։ Մենք միշտ եղել ենք պայքարի առաջնագծում ու կլինենք»»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը