Ծառուկյանը բացահայտեց խնդիրը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հազիվ թե որեւէ մեկի համար անսպասելի լինի, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է կողմ քվեարկել իշխող մեծամասնության ներկայացրած չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Եվ բանն այստեղ անշուտ իրական կամ կեղծ ընդդիմություն լինելու պարզունակ եւ ժամանակավրեպ դիսկուրսը չէ: Գործնականում, որքան էլ բարդ լինի հանրության համար պատկերացնել, Հայաստանում տեղի է ունենում ներքին, իշխանական կամ կառավարող համակարգի իսկապես խորքային տրանսֆորմացիա, դերերի, հարաբերակցության, տեսակարար կշիռների, հեռանկարների վերանայում: Այդ ամենից վեր՝ հանրային դիսկուրսում ամեն ինչ հանգում է ընդամենը Սերժ Սարգսյանի ճակատագրին, եւ այդ մակարդակում դա գուցե լիովին համարժեք գնահատական կամ ընկալում է:

Խնդիրը, սակայն, այն է, որ մի շարք հանգամանքների բերումով Հայաստանի իշխող համակարգը չի կարող վերափոխվել կամ շարժվել զուտ մեկ մարդու ճակատագրի ելակետով՝ դրա վկայությունները մեր նորագույն պատմության քառորդ դարում բազմաթիվ են, եւ ավելի շուտ կա խնդիր, որ ոչ թե մարդկանց կամ մարդու ճակատագրին է հարմարվում համակարգը եւ տրանսֆորմացիայի ուժը, այլ հակառակը՝ մարդիկ են փորձում հարմարվել, համարժեք լինել փոփոխությունների հրամայականներին: Եվ այստեղ մենք արձանագրում ենք այն, որ իշխող համակարգը՝ իր տարբեր սեգմենտներով, բեւեռներով, թեւերով եւ խաղացողներով, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առավել համարժեք է այդ ամենին, քան հասարակությունը:

Գագիկ Ծառուկյանի աջակցությունն Արմեն Սարգսյանին այդ համարժեքության վկայություններից մեկն է, որը իհարկե թելադրվում է անձնական տարաբնույթ շահերով, սակայն խնդիրն այն է, որ Ծառուկյանը ընդհանուր իրավիճակում առաջնորդվում է հենց փոփոխություններին համարժեք լինելու ուղենիշներով: Իսկ դրանցում ակնառու է այն, որ իրականում մեկ մարդու ճակատագրի իրողության ներքո առկա է համակարգի ճակատագրի լրջագույն վերափոխման գործընթաց, որը բխում է անշուշտ համակարգի կենսունակության խնդիրներից, բայց որը նաեւ միաժամանակ ակնառու է դարձնում՝ այդ կենսունակությունն ապահովելու համար ձեւավորվում են տարբեր բեւեռներ, թեկուզ ենթաբեւեռներ՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության ներքո, եւ այդ ենթաբեւեռների կամ բազմակենտրոն համակարգի հնարավորինս ֆորմալացումը իրականում բխում է հենց այն բանից, որ այլեւս անհնարին է մեկ կենտրոնից կախել համակարգն ու վստահ լինել, որ այն չի պոկվի կամ չի տարուբերվի թեթեւ միջանցիկ քամուց անգամ: Իսկ աշխարհում ներկայումս ուղղակի փոթորիկ է՝ աշխարհաքաղաքական փոթորիկ: Այս ֆոնին, սակայն, խնդիրը այն չէ, որ հանրությունը գտնվում է ավանդական, գրեթե երկու տասնամյակ իշխանության խնդրի ավանդական դարձած ընկալումների շրջանակում: Խնդիրը այն է, որ չկան քաղաքական կամ քաղաքացիական կայացած թեկուզ փոքր խմբեր եւ ուժեր, որոնք կփորձեն հանրությանը դուրս բերել այդ ընկալումներից եւ ձեւավորել նոր իրողություններին համարժեք պատկերացումներ, ըստ այդմ՝ փորձելով համարժեքության առումով հանրությանն էլ հասցնել իշխող համակարգի հետեւից՝ հետագայում գոնե իրավիճակ թելադրելու համար: Վերջին հաշվով ակնհայտ է, որ ներկայիս պրոցեսը առերեւույթ որեւէ կերպ փոփոխությամբ արտահայտվելու, դրսեւորվելու է ամենեւին ոչ միջնաժամկետ կտրվածքում: Դրա համար կպահանջվի գուցե եւս մեկ տասնամյակ՝ նվազագույնը: Խնդիրը, սակայն, այն է, որ դրան իշխող համակարգը պատրաստվում է, իսկ հանրությանը չի պատրաստում ոչ ոք: Մի բան, որի համար պետք է այս փուլում ռացիոնալ տրամաբանության մեջ լիներ ընդդիմության դերը: Մինչդեռ ընդդիմությունը շարունակում է իր դերը տեսնել հասարակությանը կա՛մ հրապարակ մղելու, կա՛մ սեփական տրաֆարետային գործունեությունը որպես պատմական հաղթանակ ներկայացնելու ավանդական ուղղություններով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է Գլուխս չարդուկե՛ք. կոնկրետ հարց եմ տալիս․․․ Հայկ Մամիջանյան (video) «Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am