«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական համակարգում կրքերը բավական լարվել են. մարտի 1-ին սպասվում են բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններ: 5 տեղի համար հիմա պայքարում է 28 դատավոր ողջ Հայաստանից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲԴԽ-ում ընդգրկվել ցանկանում են հիմնականում երիտասարդ դատավորները, այլ ոչ թե հնաբնակները:
Բացի այդ` կան դատավորներ, որոնց վարույթում քաղաքական աղմկահարույց գործեր են. Արմեն Բեկթաշյանը Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավորն է, բացի այդ` նրա վարույթում էր ակտիվիստ Հայկ Կյուրեղյանի գործը: ԲԴԽ-ում ցանկանում է ընդգրկվել նաեւ ՍԴ արդեն նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, որին, ի դեպ, համարում են համակարգի լավ մասնագետներից. նա մի քանի արդարացման դատավճիռներ է կայացրել:
«Ես քարոզարշավ չեմ գնում, որ իմանամ` իմ մրցակիցներն ովքեր են, նախընտրական բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ պատրաստվում որեւէ դատարանի դիմաց անել, ինձ թվում է` իմ կատարած աշխատանքի համար ինձ կա՛մ կքվեարկեն, կա՛մ ոչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Բալայանը»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը