Սերժ Սարգսյանը «կընկերանա՞» իր դեմ պայքարին

«Ժամանակ» թերթը գրում է. «Կձեւավորվի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքական լայն ընդդիմադիր ճակատ, ովքե՞ր կմիավորվեն այդ ճակատի ներքո, եւ կլինի՞ քիչ թե շատ տեսանելի ու շոշափելի հրապարակային բողոքի շարժման գործընթաց, թե՞ ոչ: Ներկայումս, 2018-ի ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության դիլեմային միանում է նաեւ դրա, այսպես ասած, հնարավոր կամ անհնարին հակազդեցության դիլեման: Ներկայումս այդ հեռանկարի դեմ պայքարի մասին հայտարարում է խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, նաեւ արտախորհրդարանական ուժեր, համենայնդեպս, օրինակ, «Ժառանգությունը»: Կլինի՞ «Ժառանգության» եւ «Ելք»-ի միավորում այդ նպատակի շուրջ՝ հրապարակում: Եվ է՞լ ինչ ուժեր կմիանան հնարավոր այդ գործակցությանը: Այստեղ, սակայն, նախ հարց է, թե «Ելք»-ն ինքնին ինչ մոտեցում է ունենալու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում՝ Ազատության հրապարա՞կ, թե՞ այսպես ասած «ԱԺ լսումներ» ֆորմատ: Բանն այն է, որ այդ տեսանկյունից օրեր առաջ արձանագրվեց հետաքրքիր տարամիտում, նուրբ տողատակով: «Ելք»-ը լսումներ էր նախաձեռնել Մարտի 1-ի թեմայով: «Ելք»-ի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը լսումները հռչակեց «պատմական» հաջողություն, հայտարարելով, թե դա նոր ընդդիմության նոր մեթոդաբանություն է, որով քայ առ քայլ գնալու են առաջ:

Էդմոն Մարուքյանի այդ ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ, «Ելք»-ի մեկ այլ առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանը իր գրառումն արեց, որ ընտանիքում քննարկել է նախնական պլանը եւ ստացել Ազատության հրապարակ գնալու հավանություն: Երկու ուշագրավ գրառում, ըստ էության, տարբեր ուղղություններով գնալու մասին, համենայնդեպս, նվազագույնը պատկերացումների մասին, ինչը, ըստ էության, հայտնի ժողովրդական խոսքի շրջանակում հնարավոր է ձեւակերպել, որ կարող է կոծկվել առավելագույնը «40 օր»:

Եթե որեւէ քաղաքական դաշինքում կան մեթոդաբանության եւ ճանապարհի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ եւ պատկերացումների տարամիտում, ապա դրանք մի օր անպայման դառնալու են իրականություն, հատկապես երբ խոսքը հավասարազոր առաջնորդների եւ թիմերի միջեւ եղած տարբերության մասին է: Իսկ առնվազն ֆեյսբուքյան գրառումների մակարդակում այդ տարբերությունը «Ելք»-ի դեպքում ակնառու է, ինչը հարց է առաջացնում, թե նախ որեւէ հրապարակային միավորում նախաձեռնելը կամ դրա մաս դառնալը, «Ելք»-ն ինքն ունենալո՞ւ է առողջ միավորվածություն տվյալ մեթոդաբանության շուրջ: Սակայն ամենաառանցքայինը թերեւս այն հարցն է, թե կմիանա՞ այդ հնարավոր գործընթացին իշխանությունը, իշխանության որեւէ թեւ, եւ ո՞ր թեւը կմիանա: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ինքը որեւէ կերպ կմիանա՞ իր վարչապետության դեմ հնարավոր հրապարակայաին բողոքի կամ պայքարի դրսեւորումներին: Ի վերջո, կա հայտնի մեկ այլ ասույթ՝ չես կարողանում հաղթել, ընկերացիր: Իսկ Սերժ Սարգսյանը, կամ իշխանությունն ընդհանրապես, Հայաստանում այդուհանդերձ ունի այդպիսի մոտեցումներով առաջնորդվելու փորձ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից ի վեր Մարտի 1-ի ծանր բեռով եւ տնտեսական ծանր կացությամբ իրավիճակում նախագահությունը գործնականում պահել է հենց այդ տրամաբանության կամ մեթոդաբանության լայն եւ բազմաբնույթ, բազմաձեւաչափ կիրառումով՝ թե՛ ուղղակի, թե՛անուղղակի, թե՛ հիբրիդային տարբերակներով «ընկերանալով» իր մրցակիցների կամ քաղաքական հակառակորդների հետ, քաջ գիտակցելով, որ անգամ տվյալ պահին իր համար ոչ այնքան բարենպաստ պայմաններով միանալու դեպքում էլ իր «ընկերանալը» նրանց, հետո հարվածելու է հենց նրանց, քան իրեն: Այդ հաշվարկը Սերժ Սարգսյանի դեպքում տասը տարի աշխատել է գրեթե անվրեպ: Ըստ այդմ, դատելով տասնամյակի այդ տրամաբանությունից, միանգամայն հիմնավոր կերպով առկա է հարց՝ Սերժ Սարգսյանը կմիանա՞ իր վարչապետության դեմ հրապարակային որեւէ բողոքի, ի՞նչ ձեւով կորոշի միանալ՝ ուղղակի՞ իմաստով, առաջարկելով, ասենք, հանդիպել եւ քննարկել, թե՞ անուղղակի՝ երբ միավորմանը կմասնակցեն ուժեր, որոնց մերժելը հրապարակի «առաջնորդներին» հնարավոր չի լինի, բայց որոնք, սակայն, գործնականում տարբեր առումներով կաթվածահար կանեն գործընթացը, ոչ թե կդարձնեն այլ ավելի ուժեղ: Իհարկե Սարգսյանի վերաբերմունքը թերեւս պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե որքանով կարող է խնդրահարույց հեռանկար առաջանալ հրապարակում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է Գլուխս չարդուկե՛ք. կոնկրետ հարց եմ տալիս․․․ Հայկ Մամիջանյան (video) «Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am