SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սերոբ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Հ.-ի հաղորդման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ փետրվարի 25-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Կիևյան փողոցի շենքերից մեկի դալանում անհայտ անձը Lexus 250 մակնիշի 500 ՍՍ 55 համարանիշի ավտոմեքենայի սրահում քաշքշել և իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր հետ։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որLexus-ը վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Հ.-ն,ով նույն օրը ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Արթուր Հ.-ի ասածները հերյուրանքներ են, ինքը նշված ժամանակահատվածում գտնվել է տանը։Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է «Ջերմուկ Նոր Կյանք» առողջարան ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը