ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սահմանում խրամատների պատերը ամրացնելու համար, որպես անհապաղ լուծում կարելի է կիրառել տուֆից կառուցվող պատերը։ Նա մասնավորեպես գրել է հետևյալը.
«Ուրբաթ օրը հետևում էի Արթուր Դանիելյանի գրառման տակ ծավալված քննարկմանը: Բարձրացված խնդիրը իսկապես շատ արդիական է: Դրա մասին բազմիցս եմ լսել թե՛ միջին և թե՛ բարձրագույն սպայական օղակներից։
ՊՆ և ԳՇ համապատասխան մասնագետներից ճշտեցի,որ ներկա պահին փորձարկում են անցնում տարբեր պոլիմերային նյութեր, որոնք կոչված են ամրացնել խրամատների պատերը և կանխարգելել «հողի իջնելը»:
Ինձ հայտնի դարձավ, որ որպես անհապաղ լուծում կարելի է կիրառել հասարակ տուֆից կառուցվող պատերը: Տեխնիկական նրբությունները քննարկեցինք հրամ կազմի հետ և համատեղ եզրակացրեցինք որ 20 հազար տուֆի աղյուսներ ապահովելով հնարավոր կլինի միջանկյալ լուծում տալ խնդրին: Տրանսպորտը և այլ վերադիր ծախսերը ներառյալ մեկ աղյուսի արժեքը կկազմի 200 դրամ: Այսինքն անհրաժեշտ է 4 միլիոն դրամ:
Ես անմիջապես կխոսեմ բոլոր այն մարդկանց հետ ում օգնությամբ բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել, ինչպես նաև շնորհակալ կլինեմ եթե իմ ֆեսբուքյան ընկերները միանան այս ծրագրին: Կարծում եմ,եթե արագ արձագանքեք հաշված օրերի ընթացքում կկարողանանք աշխատանքները իրականացնել:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը