ժամկետային զինծառայողի մահը հավասարում է մի քանի անհայտով

Երիտասարդը արձակուրդ է ստանում, գնում  է տուն՝ Գառնի: 10 օր տանն անցկացնելուց հետո, կազդուրված և հանգստացած վերադառնում է Իջևանի զորամաս, մի քանի ժամից զինվորին անգիտակից վիճակում տեղափոխում են «Իջևան» բժշկական կենտրոն: Այստեղ նրա վիճակը գնալով վատանում է, և փետրվարի 12-ին Ստեփանը մահանում է արդեն Երևանում՝ Մուրացանի վրա գտնվող զինվորական հոսպիտալում:

«Ձեր տղայի անալիզները մահացած մարդու անալիզներ են», - ասում է Մուրացանի հոսպիտալի բժիշկը Ստեփանի հորեղբորը՝ Սարգիս Ստեփանյանին: Նա Ստեփանի հետ խոսել չի կարողացել: «Ես մտել եմ, ինքը անգիտակից պառկած ա եղել, ու մեզ բժիշկները ասել են, որ բոլոր հարցերը լուծել ենք, բոլոր բուժումները անում ենք», - պատմեց Forrights. am-ին Սարգիս Ստեփանյանը:
Թե ի՞նչ է կատարվել տղայի հետ Իջևանի զորամասում, տանից վերադառնալուց հետո և ինչից են նրան «բուժել» Իջևանի և Երևանի բժիշկները, նրա հարազատներին հայտնի չէ: Ստեփան Ստեփանյանի մահն անգամ ուզում էին գաղտնի պահել: Բայց իջևանցի լրագրողները իմացել են դեպքի մասին և հարցում են արել ՊՆ, որից հետո միայն հայտնվեց պաշտոնական տեղեկատվություն:
«Զինծառայողը եղել է արձակուրդում, վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է մահը», - հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեպքից 9 օր անց, փետրվարի 21-ին:
Ստեփան Ստեփանյանի հայրը մահացել է, երբ տղան փոքր է եղել, մայրը թողել է Ստեփանին և նրա քրոջը ու հեռացել է: Տղային  մեծացրել է տատիկը՝ Անահիտ Ստեփանյանը, հորեղբայրը, իր իսկ խոսքով, «մեծ եղբայր» է եղել Ստեփանի համար: Տղան ժամանակից շուտ է գնացել բանակ, իր իսկ դիմումի համաձայն: 2017 թվականի հուլիսից ծառայել է և, ըստ հարազատների, դժգոհ  չի եղել բանակային կյանքից: Մեկ էլ հանկարծ անհասկանալի մահ:
«Մեզ համար մութ է, թե ինչ կատարվեց երեխու հետ, - ասում է Անահիտ տատը, -  Տունը անասուն ունեինք, մեղու ունեինք, ամեն ինչ անում էր, մեղուները մենակ էր խնամում: Շատ էր սիրում մեղուների հետ զբաղվել: Ասում էր՝ գնամ բանակ, գամ, մենակ  մեղուներով կզբաղվեմ»:
Անահիտ Ստեփանյանը հիշում է, թե ինչպես փետրվարի 10 -ին բանակ ճանապարհեց թոռնիկին.
«Լվացվեց, թրաշվեց, հագնվեց, տղաս ճանապարհ դրեց: Ճանապարհին մի պահ ասել է, որ սիրտը խառնում է, բայց ավտոկայանում արդեն լավ էր: Նստեցրել է ավտո, գնացել է: Մինչև իրիկունը պատասխան չստացանք, որ հասել են, գիշերը զանգեցին, ասեցին՝ տարել ենք հիվանդանոց, ասեցին՝ թունավորվել է»:
Սարգիս Ստեփանյանը վստահեցնում է, որ զինվորի մահվան վկայականում ևս որպես մահվան պատճառ թունավորումն է նշված: Սակայն քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան բոլորովին այլ պատճառ են նշել:
«Դիակի դիահերձման արդյունքներով դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ կոմա անհայտ ծագման», - Forrights. am-ին պատասխանել են քննչական կոմիտեից, հայտնելով նաև, որ փետրվարի 22-ին Ստեփան Ստեփանբյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 130 հոդվածի երկրորդ մասով, այ ն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Պատասխանից նաև հետևում է, որ զինծառայող Ստեփան Ստեփանյանը մի ամբողջ օր անցկացրել է «Իջևան» ԲԿ-ում: Ինչի՞ց են բուժել զինծառայողին ԲԿ-ի բժիշկները, ինչ կապ ունի թունավորումը գլխուղեղի այտուցի հետ, որը հայտնաբերել են դիահերձողները, ի՞նչ բժշկական սխալ են թույլ տվել «Իջևան» ԲԿ-ում: ԲԿ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը չցանկացավ պատասխանել ոչ մի հարցի: Նա ընդամենը ակնարկեց, որ սխալն իրենց մոտ չեն թույլ տվել.
«Եթե վերջին զինծառայողի մասին է խոսքը, ապա նա տեղափոխվել է Երևան, մեզանից հասել է համապատասխան բուժում իրականացնել»: Ինչի՞ց եք բուժել այդ տղային: Մեր այս հարցին տնօրենը պատասխանեց.
«Այդ տեղեկությունը այս պահին ես չեմ կարող տրամադրել: Քննչականը քննություն է անում, սպասեք քննության ավարտին կտեղեկանաք: Ինչո՞ւ եք ուզում դեռ քննությունը չավարտված տեղեկատվություն հրապարակել, վերջապես, զինվորի մասին է խոսքը», - ասաց նա: Ստացվում է, որ զինվորի մահը արգելված թեմա է:
ԵՎ այսպես, ունենք հետևյալ փաստերը. զինառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 10-ին, մոտ 16.30 վերադարձել է զորամաս: Այնտեղ նրա հետ անհայտ դեպք է կատարվել, և երեկոյան 23.30 -ին մոտ նրան տարել են Իջևանի հիվանդանոց: Դիահերձողները գլխուղեղի այտուց են հայտնաբերել:
Սովորաբար ՊՆ-ն բանակայինների մահվան դեպքերի մասին նույն օրը հաղորդում է տարածում, բայց այս դեպքի մասին հայտնել են 9 օր անց: Քրեական գործն էլ հարուցվել է փետրվարի 22-ին  միայն, դեպքից 10 օր հետո, մինչդեռ սովորաբար մահվան փաստով գործերը հարուցվում են մեկ-երկու օր ընդմիջումով, ավելի հաճախ նույն  օրը: Քրեական  գործը հարուցել է բժշկական սխալի հիմքով: Ի
նչպե՞ս են կարողացել իրավապահներն այսքան արագ որոշել, որ բժշկական սխալ է կատարվել: Զոհված զինվորի հորեղբայրը՝ Սարգիս Ստեփանյանը, երկու անգամ բացատրություն է տվել իրավապահներին: Երկուշաբթի նրան կանչել են զինվորական դատախազություն: Նա հույս ունի, որ կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները:
«Ինձ ոչ մի բան հետաքրքիր չի, զինվոր է մահացել, ծնողազուրկ երեխա, առողջական խնդիր երբեք չի ունեցել: Ես ուզում եմ իմանալ, իմ պահած երեխան ինչից մահացավ: Նորմալ երեխուն ճանապարհեմ, իսկ գիշերվա 11-ին ինձ զանգեն, ասեն, երեխեն գիտակցություն չուն՞ի», - հարցնում է Սարգիս Ստեփանյանը: Եթե իր հարցերի պատասխանները չստանա, գնալու է մինչև վերջ:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է Գլուխս չարդուկե՛ք. կոնկրետ հարց եմ տալիս․․․ Հայկ Մամիջանյան (video) «Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am