РИА Новости-ն հայտնում է,որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած սահմանափակումները հավերժ կմնան:
«Պատժամիջոցները հին երբեմնի թշնամիների արձագանքն է մեր ամրապնդմանը: Եվ դրանք կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե մենք դարձյալ թուլանանք: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավորություն են տալիս լավագույնս արտահայտել ազգային բնույթի հատկանիշները»,- հավելել է Ռոգոզինը:
Հարցին, թե արդյոք պատժամիջոցները չե՞ն խոչընդոտում բանակի վերազինմանը, Ռոգոզինը պատասխանել է, որ «բարդություններ» կան, բայց քայլեր են ձեռնարկվել:
«Ստեղծվել է, օրինակ, ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիայի հակապատժամիջոցային շտաբ, որի հիմնական խնդիրն է թույլ չտալ ժամկետների խախտումներ ներքին և արտաքին պատվիրատուներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների գործում»,- ներկայացրել է փոխվարչապետը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը