Շաբաթ, 24 Փետրուար 2018-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայաստանի նախագահական ընտրութեան թեկնածու Տիար Արմէն Սարգիսեանին։
Վեհափառ Հայրապետը մօտէն ճանչնալով Տիար Սարգիսեանը, ջերմօրէն ողջունեց անոր թեկնածութիւնը՝ շեշտելով, թէ Հայաստանի ներքին կեանքին եւ Սփիւռքին լայն չափով ծանօթ ըլլալով, ինչպէս նաեւ ակադեմական ու տնտեսական մարզերէն ներս իր ունեցած հարուստ փորձառութեամբ ու միջազգային շրջանակներուն հետ իր մշակած յարաբերութեամբ, որպէս նախագահ կրնայ մեծապէս օգտակար հանդիսանալ Հայաստանի Հանրապետութեան։ Նորին Սրբութիւնը միաժամանակ իր ուրախութիւնը յայտնեց, որ Արմէն Սարգիսեանի թեկնածութիւնը Հայաստանի թէ Սփիւռքի բոլոր շրջանակներուն կողմէ գոհունակութեամբ ընդունուած է։ Հայրապետը յոյս յայտնեց, որ Տիար Սարգիսեան մեր ժողովուրդին ունեցած վստահութիւնը իր նկատմամբ ի սպաս պիտի դնէ Հայաստանի Հանրապետութեան առաւել հզօրացման ու ծաղկման։
Ապա, Արմէն Սարգիսեան Վեհափառ Հայրապետին ներկայութեան հանդիպեցաւ Ազգային Կեդրոնական Վարչութեան եւ Կաթողիկոսարանի առնչուած մարմիններու ու յանձնախումբերու ներկայացուցիչներուն հետ։ Ան պարզեց իր տեսակէտներն ու մտահոգութիւնները ու մանաւանդ իր առաջադրանքները ի խնդիր Հայաստանի առաւել զարգացման ու ծաղկման, միաժամանակ շեշտելով Վեհափառ Հայրապետին ու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կարեւոր դերակատարութիւնը յատկապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութեան զարգացման ու Հայաստանի առաւել յառաջդիմութեան նպաստող ծրագիրներուն։
Նոյն երեկոյեան Արմէն Սարգիսեան ընթրիքի հիւրը եղաւ Վեհափառ Հայրապետին։
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ
ԱՆԹԻԼԻԱՍ – ԼԻԲԱՆԱՆ
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը