Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները. թեժ քննարկումներ ԱՄՆ-ում

Ֆլորիդայի դպրոցներից մեկում իրականացված հրազենային հարձակումից հետո, որի արդյունքում տասնյոթ մարդ էր զոհվել, Ամերիկայի ավելի մեծաթիվ մարդիկ սկսեցին միանալ հրազենի վաճառքի վրա արգելքներ դնելու պահանջին: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է գտնել այլ ուղիներ: Ոչ թե խստացնում է, այլ ցանկանում է, որ ուսուցիչները նույնպես զինվեն: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, քանի դեռ ԱՄՆ-ում դպրոցական աշակերտները, հավաքվելով Վաշինգտոնում, պահանջում են խիստ օրենքներ զենքի վաճառքի հարցում, նախագահ Թրամփն առաջարկում է հավելյալ զենքեր: "Նման մարդիկ չեն կարող մուտք գործել դպրոց, եթե տվյալ դպրոցում ուսուցիչների քսան տոկոսը լինի զինված: Մենք պիտի հասկացնենք այդ մարդկանց, որ եթե մտնեք դպրոց, նախ կսպանեն ձեզ", - ասել է Թրամփը: Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք օրենսդիր մարմինը կհաստատի ուսուցիչներին զինելու մասին նախագահի ծրագիրը: Պարզ չէ նաեւ, թե այդ հարցին ինչպես կնայի երկրի բնակչության մեծամասնությունը: Ամերիկյան համալսարանից Քափրի Քաֆարոն ասում է. ‘’Պատկերացրեք, որ ինչ որ մեկը դպրոց է մուտք գործում AR-15 տիպի զենքով, եւ նրա դիմաց է դուրս գալիս սովորական ատրճանակով մի ուսուցիչ: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա արդար մարտ է’’: Թրամփն ասում է նաեւ, թե ինքը պատրաստ է արտոնել հրազեն գնողների տվյալներն ավելի մանրամասն ստուգելու իրավունք, պատրաստ է արգելել արագացնող սարքերի վաճառքը, մի սարք, որը կիսաինքնաձիգ հրացանները վերածում է լիակատար ինքնաձիգների: Ասում է, թե պատրաստ է նաեւ ավելի բարձր տարիք սահմանել հրազեն գնելու իրավունքի համար: Այս ամենին ամենադեմն իհարկե Հրազենի ազգային ընկերակցությունն է, որի գլխավոր տնօրեն Ուեյն Լափիերը բողոքում է, թե ’Նրանց նպատակը սահմանադրությունում երկրորդ փոփոխությունն ու զենք կրելու մեր իրավունքը վերացնելն է: Այսպես որ, նրանք կարող են վերացնել մեր բոլոր ազատությունները’’: Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահի խոսքերով, չկա բոլոր զինատեսակներն արգելելու նպատակ: "Նպատակն այն է, ասում է նա, որ զենք կրելու իրավունքից զրկվեն հասարակության անվտանգությանը սպառնացող անձինք’’: Մեկնաբանություն, որը կարող է լուրջ փոփոխության ենթարկվել եկող շաբաթների ընթացքում, երբ այստեղ սկսվեն զանգվածային այնպիսի ցույցեր, ինչպես ծրագրում են Ֆլորիդայում իրենց ընկերներին կորցրած աշակերտները:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Կարծես հանձնելու նոր թեմաներ կան․․․ Փաշինյանն արդեն փորձում է ուշադրություն շեղել․ Բագրատ Սրբազան (video) Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ Տիրադավ Արման Սարոյանի ամբողջ խայտառակությունը․ Ռուբեն Մելիքյան (video) Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի Մնաց` Ադրբեջանի «պ*ռնիկները» մոլորված մտնեն Հայաստան. ու՞մ եք խաբում. Անաստաս Իսրայելյան (video) Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան Նիկո՛լ, բա որ մեկը մոլորվի, գա կառավարության շենք, կարմիր բերետավորներդ ի՞նչ կանեն․ Դիլբարյան (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է Գլուխս չարդուկե՛ք. կոնկրետ հարց եմ տալիս․․․ Հայկ Մամիջանյան (video) «Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am