Կգա՞ Ալիևի «գլխից բռնելու» ժամանակը

Ալիևի աղմկահարույց՝ Երևան ու Զանգեզուր՝ «ադրբեջանցիների պատմական հողեր վերադառնալու» մասին ելույթից հետո առաջինը Մոսկվան՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով անդրադարձավ նշյալ հայտարարությանը, այն կարգավորման համար անտեղին գնահատելով: Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը: Հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարություններին, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլև վտանգում են Հայաստանի գոյությունը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք կերպով հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային լուծմանը: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին բարեխիղճ աշխատել այս հարցում, մասնավորապես, ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են սրել լարվածությունը»: Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից՝ ՌԴ-ից, Ֆրանսիայից և որոշակիորեն նաև ԱՄՆ-ից արդեն կա դիրքորոշում: Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները, այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Կարևոր է դասեր քաղել անցյալից, սակայն շատ ավելի առաջնահերթ է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր՝ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով», – նշել է ամերիկացի դիվանագետը: Որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների հայտարարությունները շարունակում են բալանսավորված մնալ և չեն մատնանշում Ադրբեջանին որպես ղարաբաղյան բանակցային գործընթացը տապալող, սադրանքներ հրահրող և ռազմատենչ հռետորաբանությամբ պատերազմի քարոզչություն տանող, այնուամենայնիվ, այս երկրները որոշեցին արձագանքել Ալիևին, ինչը, թերևս, նյարդայնացնում է Բաքվին: Բաքուն էլ կամաց-կամաց գտնում է պատճառներ պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին: Ադրբեջանը կոչ է արել Փարիզին` չսատարել Արցախին: Ֆրանսիային և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին պետք է լրջորեն մտահոգեն Հայաստանի անօրինական գործողությունները, ներառյալ օկուպացված տարածքների ժողովրդագրական կազմի փոփոխությունը և ադրբեջանական ժողովրդի նյութական-մշակութային հուշարձանների և հոգևոր ժառանգության ոչնչացումը: Այս մասին ասվում է փետրվարի 8-ին Իլհամ Ալիևի ելույթի` Ֆրանսիայի ԱԳՆ-ի քննադատության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի մեկնաբանությունում: Բաքուն, պարզվում է, անհանգստացած է Ֆրանսիայի տարածաշրջանների և Ղարաբաղի անօրինական ռեժիմի միջև կապերի հաստատմամբ` ի հակառակ Ֆրանսիայի ԱԳՆ-ի և ՆԳՆ-ի շրջաբերականի և Փարիզի կարգավիճակի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի: Բաքվին, իհարկե, մշտապես են նյարդայնացրել Արցախ եվրոպական երկրների ներկայացուցիչների՝ քաղաքական գործիչներից մինչև լրագրողների, այցերը: Շատ ավելի կարևոր է, սակայն, որպեսզի հայկական դիվանագիտությունը հասնի նրան, որ Հայաստանի գործընկեր պետություններից, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից հնչեն: Այլ կերպ ասած՝ պետք է Ալիևի «գլխից բռնել»: Հակառակ դեպքում, գնալ բանակցությունների, ապա վերադառնալ ու լսել, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ Ալիևի հերթական «զառանցանքը», արդեն տրամաբանության ու բանականության բոլոր սահմաններից դուրս է: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am