Պուտին-Էրդողան նոր հանդիպումը, «Ձիթենու ճյուղ» օպերացիան ու Թուրքիայից փախչող պաշտոնյաները

Թուրքիայի զինված ուժերը մտադիր են մոտ օրերս շրջապատել սիրիական Աֆրինը, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում. «Մեր կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը շատ կարևոր են անվտանգության տեսանկյունից: Ժամանակ է պահանջվում գետնի վրա նախապատրաստական աշխատանքների համար: Մոտ օրերս Աֆրինի կենտրոնը կշրջապատվի մեր կողմից»: Իսկ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարն ուղղակի սպառնաց: «Եթե Սիրիայի կառավարական ուժերը մուտք են գործում [Աֆրին]` այդ շրջանը Քրդական աշխատավորական կուսակցության և «Ժողովրդական պաշտպանության ուժերից» մաքրելու նպատակով, ապա որևէ խնդիր մենք չենք տեսնում», - Անկարայում օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա միաժամանակ, զգուշացրեց պաշտոնական Դամասկոսին․ «Եթե Ասադի ռեժիմի նպատակը այդ ուժերին իր պաշտպանության տակ առնելն է, ապա որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ կամ թուրք զինվորներին: Սա վերաբերում է նաև Մանբիջի շրջանին և Եփրատից արևելք ընկած շրջանին»: Այլ կերպ ասած՝ Անկարան սպառնում է, եթե սիրիական կառավարական ուժերը գան Աֆրին՝ «ահաբեկիչներին» սատարելու, Թուրքիան չի դադարեցնի «Ձիթենու ճյուղ» օպերացիան։ Անկարան պնդում է, որ «Ձիթենու ճյուղ» օպերացիան ուղղված է Աֆրինում «ահաբեկիչների» դեմ։ Նախօրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են իրավիճակը սիրիական Աֆրինում և Իդլիբում։ Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, այդ թվում «Ձինթենու ճյուղ» գործողությունն Աֆրինում և դիտակետերի կառուցումն Իդլիբի դեէսկալացիոն գոտում։ Հայտնի է արդեն, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում են ծրագրում Թուրքիայում՝ ապրիլի սկզբին։ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է. «Սիրիայի խնդիրների կարգավորմանն ուղղված բանակցությունները Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև շարունակվում են։ Մարտի 14-ին Մոսկվայում կանցկացվի հանդիպում՝ մեր արտգործնախարարների մասնակցությամբ։ Մարտի 16-ին Աստանայում Իրանի մասնակցությամբ կանցկացվի եռակողմ հանդիպում»,-ասել է փոխվարչապետը։ Բոզդաղի հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Դրանից հետո, ինչպես սպասվում է, կանցկացվի Սիրիայի հարցով Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը։ Երեք երկրների նախագահների հանդիպումը պատրաստվում է, հաստատել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հաստատվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ջանքերի համակարգման պատրաստակամությունը՝ դեէսկալացիոն գոտիների արդյունավետ գործունեության ապահովման և քաղաքական գործընթացի խթանման նպատակով»,-հայտնել են Կրեմլում։ Թուրքիայի կողմից գործողություններին զուգահեռ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում երկրի ներսում: «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հենց սկզբից դրա դեմ 85 ակցիա է իրականացվել։ Սոցցանցերում քարոզչության և բողոքի ակցիաներին մասնակցելու համար 786 մարդ է ձերբակալվել»,– հաղորդել են Թուրքիայի ՆԳՆ–ում։ Երեկ Թուրքիայի դատախազությունը 170 մարդու ձերբակալության հրաման է տվել։ Նրանց թվում կան նախկին և պաշտոնաթող զինվորականներ, ովքեր կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Դատախազության վարկածով՝ այդ մարդիկ կասկածվում են «գաղտնի իմամների» հետ կապեր հաստատելու մեջ։ Սկզբնական փուլում գործողություն է անցկացվել Ստամբուլի 38-րդ շրջանում, որտեղ ձերբակալվել են դատախազության ցուցակից 22 կասկածյալներ։ Միաժամանակ հունական politischios.gr կայքը գրում է Թուրքիայի 17 քաղաքացիների՝ նախկին պետծառայողների, այդ թվում դատավորի մասին, ովքեր փչովի նավակով փախել են Հունաստան՝ վախենալով իշխանությունների հետապնդումներից։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան: Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան: Թուրք պաշտոնյաները Հունաստանի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել: «Փախստականները Թուրքիայի պետական ծառայողներ և դատավորներ են: Նրանք պնդում են, որ Թուրքիայում իրենց սպառնում են Էրդողանի ռեժիմի հալածանքներն ու բանտարկությունը: Նրանք գրանցվելու համար տեղափոխվել են փախստականների և միգրանտների ընդունման կենտրոն»,-նշում էին լրատվամիջոցները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am