«Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ». Սիրիայի արևելյան Ղութայի բնակիչ

Սիրիայում կրկին խախտվել է զինադադարը: Կան նոր զոհեր: ՄԱԿ-ը կոչ է անում դադարեցնել ռմբակոծումները և վերականգնել զինադադարը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Սիրիայում արդեն մի քանի օր է խախտվում է զինադադարը: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ղութայի արևելյան շրջանը: Այս հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար մարդ, ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից է:
Ռմբակոծումների արդյունքում գրանցվել են բազմաթիվ զոհեր: Սիրիայի հակամարտությամբ զբաղվող մարդու իրավունքների խումբը հաղորդում է, որ զինադադարի վերջին խախտումների արդյունքում զոհվել է առնվազն 426 մարդ, որոնցից մոտ հարյուրը երեխաներ են: ՄԱԿ-ի տրամադրած տվյալների համաձայն փետրվարի 19-ից զոհերի թիվը հասնում է 300-ի: «Ես չգիտեմ, որտեղ հուղարկավորեմ զոհված որդուս, շարունակվող ռմբակոծումների ու հրետակոծումների պատճառով: Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ»,- ասում է որդուն կորցրած մի տղամարդ: ՄԱԿ-ը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռմակոծումներն արևելյան Ղութայում ու վերադառնալ զինադադարի ռեժիմին, որին պետք է հաջորդի անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումը տուժածներին ու տեղի բնակչությանը: «Զինադադարին պետք է հաջորդի արևելյան Ղութայում անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումն ու բժշկական օգնության նպատակով տարհանումը: Հատուկ բանագնացը կոչ է անում Ասթանայի գործընթացի երաշխավորներին հրավիրել հրատապ հանդիպում և վերականգնել զինադադարը: Նա զգուշացնում է, որ Հալլեպի նախադեպը չի կարող կրկնվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ալեսանդրա Վելուչին: Հիշեցնենք, որ Ասթանայի գործընթացի երեք երաշխավոր պետություններն են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը: Սիրիայում զինադադարի վերականգնումը կքննարկի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 21 միլիարդ գյուղացիներից «ծամել ես»․ վերադարձնելու՛ ես․ Հենրիխ Դանիելյան (video) Ռոբերտ Քոչարյանի դուստրը ևս դատարանի բակում է (video) Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Սարսափ է. 20 միլիոն դրամ տվել են՝ Հայաստան աֆրիկացիներ բերելու համար․ Նարինե Դիլբարյան (video) Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են. Հրապարակ «Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին Բագրատ Սրբազանի գործով դատավորի վերաբերյալ բամբասանք ենք լսել․ ուզում է պրծնի էս գործից ու․․․ (video) Կարծես հանձնելու նոր թեմաներ կան․․․ Փաշինյանն արդեն փորձում է ուշադրություն շեղել․ Բագրատ Սրբազան (video) Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ Տիրադավ Արման Սարոյանի ամբողջ խայտառակությունը․ Ռուբեն Մելիքյան (video) Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի Մնաց` Ադրբեջանի «պ*ռնիկները» մոլորված մտնեն Հայաստան. ու՞մ եք խաբում. Անաստաս Իսրայելյան (video) Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան Նիկո՛լ, բա որ մեկը մոլորվի, գա կառավարության շենք, կարմիր բերետավորներդ ի՞նչ կանեն․ Դիլբարյան (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am