Արմեն Սարգսյանի առաջին ֆորս-մաժորը. խաղը նոր է սկսվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող կոալիցիան այսօր որոշել է Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի չորորդ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին որոշման մեջ անկասկած որեւէ սենսացիոն բան չկա եւ սա իրադարձությունների ընթացքի տրամաբանական շարունակությունն է: Սակայն երաշխավորվա՞ծ է արդյոք Արմեն Սարգսյանի նախագահության նույն սահուն ընթացքը մինչեւ վերջ, այսինքն մինչեւ ընտրության արդյունքը, թե՞ ոչ: Համենայն դեպս առայժմ մնում է բաց հարց, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու Ծառուկյան խմբակցությունը: Բանն այն է, որ այստեղ դեմ լինելու դեպքում Արմեն Սարգսյանը չի ընտրվի առաջին փուլով, քանի որ դրա համար պետք է 75 կողմ ձայն, իսկ այդքան ձայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չունեն: Հետեւաբար Ծառուկյան դաշինքի առնվազն 14 պատգամավոր պետք է քվեարկի Արմեն Սարգսյանի օգտին: Իսկ ընտրության հարցում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ակնկալել է «ընդարձակ մեծամասնություն», «համերաշխ» քվեարկություն: Այն, որ Սարգսյանն ունի խորհրդարանում այդպիսի մեծամասնություն, կասկածի ենթակա չէ: Ըստ այդմ մեղմ ասած քիչ հավանական է թվում, որ Ծառուկյան դաշինքը հայտարարի դեմ լինելու մասին: Այդ դեպքում դաշինքը կարող է հայտնվել անհարմար վիճակում, երբ լինելով դեմ, կպարզվի, որ 14 պատգամավոր այդուհանդերձ քվեարկել է կողմ: Ըստ այդմ, թերեւս կկայացվի ռացիոնալ որոշում եւ առնվազն կորդեգրվի չեզոք դիրքորոշում, հայտարարելով, որ ամեն ոք ազատ է դաշինքում քվեարկել ինչպես կամենա:

Մյուս կողմից, թերեւս չկա հիմք համարելու, որ Ծառուկյան խմբակցությունը կքվեարկի Արմեն Սարգսյանի օգտին, կամ դեմ չի լինի թեկնածությանը միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանն է այդպես ուզում: Որեւէ մեկին պարզ չէ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեւավորվել Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյանի հանդիպման արդյունքում, ինչ պայմանավորվածություններ կան Սերժ Սարգսյան-Ծառուկյան ֆորմատով: Ըստ այդմ պետք չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ստացել է առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել եւ միանգամայն պատրաստակամորեն դաշինքը կաջակցի Արմեն Սարգսյանին:

Խնդիրն այն է, որ մարտի 2-ին ոչ թե ավարտվում է ինչ որ բան, այլ խաղը նոր է միայն սկսվում: Ձեւավորվում է ներհամակարգային մի նոր բեւեռ եւ ներիշխանական խաղը դառնում է ավելի բազմադեմ ու բազմաշերտ: Ծառուկյան դաշինքը խաղացող է, ընդ որում մեղմ ասած ամենեւին ոչ երկրորդական խաղացող: Ըստ այդմ, զուտ այդ տրամաբանությունից ելնելով դաշինքի համար պարզապես անտրամաբանական եւ անիմաստ է լինելու դուրս մնալ խաղից: Առավել եւս, որ տվյալ պարագայում այդ խաղն ամենեւին զուտ իշխանություն-ընդդիմություն ձեւաչափային տիրույթում չէ: Արմեն Սարգսյանը խոշոր հաշվով լինելով մեծամասնության թեկնածուն, ակնհայտորեն չունի այդ մեծամասնության վստահությունը եւ ինքն էլ անկասկած լավ պատկերացնում է, որ այդ մեծամասնությունը կամ թակարդ է իր համար, կամ այսպես ասած վարկանիշային կորուստ: Հետեւաբար այստեղ խաղի ուղղությունները եւ սլաքները ամենեւին միարժեք չեն, ըստ այդմ խիստ հարաբերական է նաեւ այն, թե քվեարկելով Արմեն Սարգսյանի օգտին քվեարկում ես ՀՀԿ-ի օգտի՞ն, թե՞ ՀՀԿ դեմ: Ինչ վերաբերում է ֆորս մաժորներին, ապա այստեղ կարող է լինել տեսականում թերեւս մեկ հնարավոր մոտիվատոր՝ եթե Սերժ Սարգսյանը չնայած բարձրաձայն արտահայտած ցանկությանը, այդուհանդերձ ներքին ցանկություն ունենա Արմեն Սարգսյանին ցույց տալ իրենից կախվածությունը եւ այդուհանդերձ ստեղծել վիճակ, երբ նա թեթեւ հարված կստանա խորհրդարանում: Ունի՞ սակայն Սերժ Սարգսյանն այդպիսի անհրաժեշտություն, համենայն դեպս ներկայումս, թե ոչ: Առերեւույթ, այդպիսի ցանկության նախադրյալ կամ հնարավոր առկայության դրսեւորում՝ չկա, թեեւ իհարկե Հայաստանում որեւէ բան երաշխավորված չէ, քանի որ իրավիճակը խորքում փոխվում է շատ արագ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 21 միլիարդ գյուղացիներից «ծամել ես»․ վերադարձնելու՛ ես․ Հենրիխ Դանիելյան (video) Ռոբերտ Քոչարյանի դուստրը ևս դատարանի բակում է (video) Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Սարսափ է. 20 միլիոն դրամ տվել են՝ Հայաստան աֆրիկացիներ բերելու համար․ Նարինե Դիլբարյան (video) Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են. Հրապարակ «Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին Բագրատ Սրբազանի գործով դատավորի վերաբերյալ բամբասանք ենք լսել․ ուզում է պրծնի էս գործից ու․․․ (video) Կարծես հանձնելու նոր թեմաներ կան․․․ Փաշինյանն արդեն փորձում է ուշադրություն շեղել․ Բագրատ Սրբազան (video) Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ Տիրադավ Արման Սարոյանի ամբողջ խայտառակությունը․ Ռուբեն Մելիքյան (video) Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի Մնաց` Ադրբեջանի «պ*ռնիկները» մոլորված մտնեն Հայաստան. ու՞մ եք խաբում. Անաստաս Իսրայելյան (video) Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան Նիկո՛լ, բա որ մեկը մոլորվի, գա կառավարության շենք, կարմիր բերետավորներդ ի՞նչ կանեն․ Դիլբարյան (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am