«Կա ՀՀԿ, կա Դաշնակցություն. Արմեն Սարգսյանը այս երկու կուսակցությունների թեկնածուն է». Աղվան Վարդանյան (video)
Ազգային ժողովում Արմեն Սարգսյանը հերթական հանդիպումն է ունեցել իշխող կուսակցության և Դաշնակցության հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է իր անելիքները. «Վստահ եմ, որ ընտրվելու դեպքում պարոն Սարգսյանը կկարողանա ստեղծել մթնոլորտ, որը երկիրը կտանի իրական ժողովրդավարության և տնտեսական զարգացման և հզորացման»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:Աղվան Վարդանյանի խոսքով Արմեն Սարգսյանի ամենատարբեր հարցերի, այդ թվում՝ սեփական անելիքների շուրջ պատկերացումները համահունչ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումներին և մտածմունքներին: Այն հարցին, թե ո՞րն է եղել հանդիպման հիմնական նպատակը, Աղվան Վարդանյանը պատասխանեց Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելը: Մանրամասները՝ տեսանյութում.
