Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ–ին «ֆաստ ֆուդով» կերակրել

«Փաստ» թերթը գրում է. «Ամեն տարի փետրվարին ադրբեջանական քարոզչամեքենան առիթը բաց չի թողնում Խոջալուի դեպքերի մասին իր կողմից հորինած հեքիաթը տարբեր միջազգային կառույցներին մատուցելու համար: Եվ որքան էլ զարմանալի է, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն երկար տարիներ նույն եռանդով ու նվիրվածությամբ այդ սուտը տարբեր փաթեթավորումներով բազմացնում ու տարածում է, ամենայն հավանականությամբ փայփայելով այն միտքը, որ եթե նույն սուտը շատ ասեն, իրենք էլ կհավատան դրան, մարդիկ էլ: Բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ շաքար ասելուց բերանը չի քաղցրանում, և որքան էլ ջանք ու եռանդ թափեն, ինչքան էլ խավիարային դիվանագիտություն վարեն կամ նավթադոլարներով փորձեն թարմ ականջ գտնել միջազգային ասպարեզներում, միևնույն է ոչինչ էլ չի ստացվի, քանի որ բոլորն արդեն գիտեն, թե Ադրբեջան ասելով՝ ինչ որակի գիշատիչի հետ գործ ունենք: Եվ որպեսզի 2018 թվականն Ադրբեջանի կյանքում չառանձնանա՝ որպես գիտակցական առաջընթացի տարի, որոշել են կրկին հիշել Խոջալուն: Ու քանի որ ադրբեջանական քաղաքական վերնախավն այլևս որևէ նոր ասելիք չունի, որոշել է այս անգամ էլ Միլի մեջլիսի ամբիոնից, այսինքն՝ ներքին սպառման համար, նույն «կերակուրը» մատուցել: Օրերս Միլի մեջլիսի նախագահը հայտարարել է, թե Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ պատրաստվում են Խոջալուի դեպքերի մասին հայտարարություն անել: Ու չնայած, ինչ էլ որ ասեն, նորություն չի լինելու, բայց որ այն Ադրբեջանի ընտրություններից առաջ մատուցվող «ֆաստ ֆուդի» էֆեկտ կունենա՝ միանշանակ է: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ալիևը չափն անցավ․ Մոսկվայի արձագանքը չի ուշանա․ Սուրեն Սուրենյանց (video) Այն ինչ հրաժարվեց անել Աբազյանը Կարապետյանի նկատմամբ, արեց Անդրանիկ Սիմոնյանը Ծառուկյանի նկատմամբ (video) «Գվարդիա եք բերում վրներս, եկեք մի պատասխան տվեք»․ աշխատակից (video) Ծառուկյանի գործարաններում Նիկոլին ձայն տված աշխատողներ կան, ասում են՝ ձայն տվեցիք, որ գործից հանե՞ք (video) Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Փեզեշքիան Վերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացել Մենք հանցագործներ չե՛նք․․․ մեզ պատասխան տվեք, թե չէ․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video) Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականն անվանել է լավագույնն աշխարհում Սոֆյա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին ՈՒՂԻՂ․ Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Նա հասցրել է «նեխել»՝ դատողություններ անելով ձկան աշխարհաքաղաքական նշանակության մասին․ Զախարովան՝ Կալլասի մասին ԵՄ-ն պետք է զբաղվի իր քաղաքացիների բարեկեցության բարելավմամբ, այլ ոչ թե ռուսատյացությամբ․ Մեմա Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելուն․ Թրամփ «Սա անդառնալի և ծանր կորուստ է»․ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Ախպորս տղեն զոհվել է, մեկը սրանցից եկա՞վ, դուռը ծեծի ու․ մենակ մի՛ մարդ է եկել․աշխատակիցը՝ ոստիկանին (video) Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի դիրքերին հասցված հրթիռային ու ԱԹՍ հարվածների մասին Նիկոլ Փաշինյա՛ն, դու էս քայլով ցույց տվեցիր՝ ինչ մեծ բարեգործ է Գագիկ Ծառուկյանը․ աշխատակից (video) Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական». Տեր Մանուկ Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով 1 ժամ ձեզ ժամանակ ենք տալիս, ուզում եք իջնենք Կառավարությու՞ն․ թեժ իրավիճակ (video) Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Հերի՛ք է, համբերություններս լցվել է․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am