Փետրվարի 22-ին՝ ժամը 10.23-ին ԱԻ ՃԿԿ Շահումյանի շրջանի ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 10.23-ին Շահումյանի ՀՓՄ-ից դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման նպատակով Մարտակերտի ՀՓՄ-ին կից Չափարի հրշեջ-փրկարար ջոկից օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկներ: Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը՝ (մոտակա հրշեջ ջոկը գտնվում էր դեպքի վայրից ավելի քան 25 կմ հեռավորության վրա) տունը լրիվությամբ այրվել է: Հրդեհի ժամանակ տանը գտնվել է 4 մանկահասակ երեխա, որոնցից երկուսին, դժբախտաբար, չի հաջողվել փրկել: Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար պատկան մարմինների կողմից իրականցվում է հետաքննություն:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը